Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անդրեաս Հոսեփի Արզումանյան (հուլիսի 18, 1876(1876-07-18)[1][2], Թաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 24, 1931(1931-04-24)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1914), պրոֆեսոր (1925

Անդրեաս Արզումանյան
Ծնվել էհուլիսի 18, 1876(1876-07-18)[1][2]
ԾննդավայրԹաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 24, 1931(1931-04-24)[1][2] (54 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան (1898)[1] և Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1903)[1]
Մասնագիտությունբժիշկ և նյարդախտաբան
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1914)
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է Շուշիի ծխական դպրոցում։ 1898 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, իսկ 1903 թվականին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1904 թվականը աշխատել է նույն համալսարանի թերապևտիկ կլինիկայում, ապա նշանակվել Կոստրոմայի մարզի երկու տեղամասերի և հիվանդանոցների վարիչ, սակայն շուտով զորակոչվել է և մինչև 1906 թվականը ծառայել որպես գնդի բժիշկ։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Մոսկվայի Վ. Ռոտի նյարդային հիվանդությունների կլինիկայում։ 1914 թվականին զորակոչվել և Սիբիրյան գնդի կազմում մասնակցել է ավստրո-գերմանական ճակատի ռազմական գործողություններին։ Պատերազմում աչքի ընկած ծառայությունների համար 1915 թվականին պարգևատրվել է մի շարք մարտական շքանշաններով։

1926-1931 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդախտաբանության և հոգեբուժության ամբիոնը։

Գիտական գործունեություն խմբագրել

Մոսկվայում նա կատարել է իր գիտական առաջին ուսումնասիրությունները, որոնցից առավել արժեքավորները հրատարակվել են Ս. Կորսակովի անվան նյարդախտաբանության և հոգեբուժության հարցերին նվիրված գիտական հանդեսում։ Ուսումնասիրել է գիգանտիզմին, սուր բազմակի նևրիտին, ուղեղի հավելումներին ու գանգի հիմի ուռուցքներին, ցրված սկլերոզին վերաբերող հարցեր։ «Գլխուղեղի և ողնուղեղի բազմակի սկրելոզ» աշխատությունը նա 1914 թվականին պաշտպանել է որպես դոկտորական ատենախոսություն[3]։

Անդրեաս Արզումանյանի գիտական աշխատությունները նվիրված են բազմանյարդաբորբի, հիպոֆիզի և գանգի հիմքի ուռուցքների ուսումնասիրություններին։ Հայաստանում աշխատելու տարիներին մեծ ուշադրություն է նվիրել մալարիայի հետևանքով առաջացած նյարդաբորբերի, ընդհանուր և սուր ատաքսիայի, վիրաբուժական տուբերկուլոզի բուժման ընթացքում նյարդահոգեկան ոլորտի բարդությունների հարցերին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Արզումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 48