Անդրաշ Ալֆյոլդի
Անդրաշ Ալֆյոլդի (հունգ.՝ Alföldi András, օգոստոսի 27, 1895[1][2][3], Պոմազ, Szentendre District, Պեշտ, Հունգարիա - փետրվարի 12, 1981[1][2][3][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), հունգարացի պատմաբան, արվեստագետ, վիմագիր, դրամագետ և հնագետ, մասնագիտացել է վաղ անտիկ շրջանի պատմության մեջ։ Դոկտոր, պրոֆեսոր[7]։ Երբեմն նրան կոչում են 20-րդ դարի Հին աշխարհի խոշորագույն մասնագետներից, չնայած որոշ դեպքերում նրա ուսումնասիրությունների արդյունքները կասկած են հարուցում գիտական հասարակությունում։
Կենսագրություն խմբագրել
Անդրաշ Ալֆյոլդին ծնվել է բժշկի ընտանիքում, 1910 թվականին կորցրել է հորը։ Սովորել է Բուդապեշտի գիմնազիայում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո զբաղվել է անտիկ պատմության ուսումնասիրությամբ, նախապես մասնագիտացել է անտիկ դրամագիտության բնագավառում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։
Ավարտել է Բուդապեշտի համալսարանը, 1923 թվականին ղեկավարել է Դեբրեցենի համալսարանի հին պատմության ամբիոնը, 1930 թվականին Բուդապեշտի համալսարանի նույն ամբիոնը։ Հաջորդ 15 տարիներին առավելապես զբաղվել է հին պատմությամբ և Հունգարիայի հնագիտությամբ, առանձին մասնագիտանալով Կարպատների և Դանուբի ավազանի պատմությամբ, դրանց Հռոմեական կայսրության կազմի մեջ մտնելու ժամանակահատվածով։
1947 թվականին լինելով Հունգարիայում ստեղծված ժողովրդական դեմոկրատիայի թշնամիներից՝ արտագաղթել է Շվեյցարիա, որտեղ պրոֆեսորություն է արել Բեռնում և Բազելում։ 1956 թվականին փոխադրվել է Պրինստոնի Հեռանկարային ուսումնասիրությունների ինստիտուտ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը։ Այդ ժամանակվանից հիմնականում զբաղվել է հին հռոմեական պատմությամբ, որի ուսումնասիրության կարևորագույն գործիքներից է համարվում դրամագիտությունը։ Նրա կողմից առաջ քաշված այն տեսական վարկածը, որ Հուլիոս Կեսարը Հռոմի հանրապետության անկումից հետո ցանկացել է վերականգնել կայսերական ռեժիմը Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի գոյության ժամանակների օրինակով, ինչպես նաև 4-րդ-5-րդ դարերի հռոմեական դրամների նոր դասակարգմամբ։
Հրապարակել է շուրջ 300 գիտական աշխատանքներ, այդ թվում 10 մենագրություն։ Մասնակցել է «Քեմբրիջյան հնագույն պատմություն» աշխատության ստեղծմանը։
Ունեցել է մի շարք պետությունների գիտական պարգևներ, եղել է Բավարական (1936) և Բրիտանական ակադեմիաների (1947) թղթակից անդամ, Pour le Mérite (1972) շքանշանի ասպետ[7]։
Մատենագիտություն խմբագրել
- Institute for Advanced Study։ Andrew Alföldi 1895—1981. Princeton 1982 (hier auch das umfassende Schriftenverzeichnis).
- Martin Dennert։ Andreas Alföldi. In։ Stefan Heid, Martin Dennert (Hrsg.)։ Personenlexikon zur Christlichen Archäologie. Forscher und Persönlichkeiten vom 16. bis zum 21. Jahrhundert. Schnell & Steiner, Regensburg 2012, ISBN 978-3-7954-2620-0, Bd. 1, S. 63 f.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ CONOR.Sl
- ↑ 7,0 7,1 Mitglied