Անդրանիկ Վարդանյան
Անդրանիկ Վարդանյան (ապրիլի 9, 1946, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Անդրանիկ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Գյումրի, Շիրակի մարզ, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն, ռուսերեն |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատանք | դասախոս |
Աշխատավայր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1946 թ. ապրիլի 9-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1955 թ. Վարդանյան ընտանիքը փոխադրվում է Թալինի շրջանի Արտենի ավանը։ 1964 թ. արծաթե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1965–1970 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ 1970–1973 թթ. ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում «ԽՍՀՄ Պատմություն» մասնագիտությամբ։ 1976–1984 թթ. աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես լաբորանտ, ապա պրոֆեսոր Վ. Ռշտունու անվան կաբինետի վարիչ։ 1981 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելյան Հայաստանի գյուղացիության սոցիալ-տնտեսական վիճակը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914 թ. փետրվար - 1917 թ.)» թեմայով։ 1984 թվականից որպես դասախոսել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես ԽՍՀՄ պատմության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, ապա՝ դոցենտ։ 1991 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում։ Դասավանդում է Ռուսաստանի պատմություն և նեղ մասնագիտական մի շարք դասընթացներ։ Ավելի քան մեկ տասնյակ գիտական և ուսումնամեթոդական հոդվածների հեղինակ է։
Երկեր խմբագրել
- Մոդելավորումը որպես Հայաստանի գյուղացիության սոցիակալան կառուցվածքի ուսումնասիրության արդյունավետ մեթոդ (1922 թ.), «Պատմություն և մշակույթ (հայագիտական հանդես)», թիվ Ա. Երևան, ԵՊՀ, 2013։
- Հայոց ցեղասպանության հիմնահարցը Խորհրդային պատմագրության մեջ, «Հայոց Մեծ եղեռն - 90 (գիտական հոդվածների ժողովածու)», Երևան, ԵՊՀ, 2005:
- 1917 թ. համառուսաստանյան գյուղատնտեսական և հողային հաշվառման տվյալների ուսումնասիրության հարցի շուրջ «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 1995, թիվ 3, էջ 120-132։
Գրականություն խմբագրել
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 269։