Անդրանիկ Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Հովհաննեսի Ղուկասյան (ապրիլի 10, 1905 - նոյեմբեր 1982, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։
Անդրանիկ Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1905 |
Վախճանվել է | նոյեմբեր 1982 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | Հայաստան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոնի Վարդո գավառակի Բասքան գյուղում։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ զրկվել է ծնողներից։ Բնահան եղած տղան դեգերել է մի տեղից մյուսը, հետո բանվորություն արել Հունաստանի Կավալլա քաղաքի ծխախոտի ֆաբրիկայում և 1925 թվականին ներգաղթել Հայաստան։ Բնակություն է հաստատել Լենինականում, որպես էլեկտրամանտյոր աշխատել տեքստիլ կոմբինատում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի ինդուստրալ բանֆակը, 1952 թվականին՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (էքստեռն)։ 1945-1956 թվականներին աշխատել է ՀԿԿ Լենինականի քաղկոմում որպես դասախոս։ Այնուհետև երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ։ Մահացել է Լենինականում[2]։
Ա. Ղուկասյանի երկերի մատենագրություն խմբագրել
- Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 104 էջ։
- Փերի աղջիկը (հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 104 էջ։
- Հայրենի ավանդավեպեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 164 էջ։
- Կյանքի էջեր, Երևան, «Հայաստան», 1968։
- Հեքիաթներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 368 էջ։
- Հայրենի ավանդավեպեր, Երևան, «Լույս», 1985, 144 էջ։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France Record #15970736s // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 343.