Ակումբային կարիերա
խմբագրել
Անդրաժ Կիրմն իր հայրենի Լյուբլյանայի «Շմարտնո» ֆուտբոլային ակումբի սան է։ 2002/03 մրցաշրջանում Կիրմն սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Սլովենիայի երրորդ լիգայի «Սլովան» ակումբում։ Շուտով նա տեղափոխվել է «Սվոբոդա» ակումբ։ 2005 թվականի ամռանը տեղափոխվել է «Դոմժալե» ակումբ, որտեղ դարձել է թիմի հիմնական խաղացող։ 2005/06 մրցաշրջանում թիմի հետ միասին գրավել է 2-րդ տեղը Սլովենիայի առաջնությունում՝ զիջելով միայն «Գորիցային»։ Թիմի կազմում Կիրմը 2005 թվականի օգոստոսի 25-ին մասնակցել է նաև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի ընտրական մրցաշարի մեկ հանդիպման ընդդեմ իսրայելական «Աշդոդի» (1:1)[4]. Անդրաժը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 81-րդ րոպեին՝ փոխարինելով Յանեզ Զավրլին։ 2006/07 և 2007/08 մրցաշրջաններում Անդրաժ Կիրմը թիմի հետ հաղթել է Սլովենիայի առաջնությունում։ 2008 թվականի ամռանը նա մոտ էր իտալական «Կիևո» տեղափոխվելուն։
2009 թվականի հուլիսին Անդրաժ Կիրմը տեղափոխվել է Կրակովի «Վիսլա»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[5]։ Թիմում նորամուտը կատարել է 2009 թվականի հուլիսի 15-ին Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի՝ էստոնական «Լևադիայի» դեմ խաղում (1:1)[6]։ Երկրորդ արտագնա խաղում «Վիսլան» զիջել է «Լևադիային» (1։0)[7] և դուրս մնացել մրցաշարից։ «Էքստրակլասում» նորամուտը կատարել է 2009 թվականի օգոստոսի 1-ին Խոժուվի «Ռուխի» հետ տնային խաղում (2:0)[8], որտեղ Կիրմը արդյունավետ փոխանցում է կատարել Վոյցեխ Լոբոձինսկուն[9]։ «Վիսլայում» առաջին գոլը խփել է 2009 թվական հոկտեմբերի 30-ին «Կորոնայի» դեմ արտագնա խաղում (2:3)[10], որի 31-րդ րոպեին գրավել է Ռադոսլավ Ցեժնյակի դարպասը։ 2009 թվականի նոյեմբերի 29-ը ձևակերպել է դուբլ Վոդիսիսլավ Սլյոնսկիի «Օդրայի» հետ խաղում (1:3)[11]՝ գրավելով Միխալ Բուչալիկի դարպասը։
Կարիերան հավաքականում
խմբագրել
Սլովենիայի ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2007 թվականի օգոստոսի 22-ին Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում (1:1)[12]։ Ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2009 թվականի օգոստոսի 12-ին Սան Մարինոյի դեմ խաղում (5:0)[13]. Կիրմը հանիպման 46-րդ րոպեին փոխարինել է Անդրեյ Պեչնիկին և 54-րդ րոպեին գրավել Ալդո Սիմոնչինիի պաշտպանած դարպասը։ Հարավային Աֆրիկայում կայացած 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Սլովենիան խմբում գրավել է 2-րդ տեղը Սլովակիայից հետո՝ առաջ անցնելով Չեխիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Լեհաստանի և Սան Մարինոյի հավաքականներից։ Փլեյ-օֆֆում Սլովենիան անսպասելիորեն հաղթել է Ռուսաստանի հավաքականին երկու հանդիպումների արդյունքներով և անցել աշխարհի առաջնություն։
Ակումբ
|
Մրցաշրջան
|
Առաջնություն
|
Լիգա
|
Գավաթ
|
Եվրագավաթներ
|
Ընդհանուր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Սլովան (Լյուբլյանա)
|
2002/03
|
Երրորդ լիգա
|
7 |
1 |
- |
- |
7 |
1
|
2003/04
|
Երրորդ լիգա
|
10 |
0 |
- |
- |
10 |
0
|
Սվոբոդա
|
2003/04
|
Երկրորդ լիգա
|
8 |
0 |
- |
- |
8 |
0
|
2004/05
|
Երկրորդ լիգա
|
30 |
4 |
1 |
0 |
- |
31 |
4
|
Դոմժալե
|
2005/06
|
Առաջին լիգա
|
29 |
0 |
1 |
0 |
1 |
0 |
31 |
0
|
2006/07
|
Առաջին լիգա
|
31 |
6 |
1 |
0 |
2 |
0 |
34 |
6
|
2007/08
|
Առաջին լիգա
|
32 |
9 |
3 |
0 |
4 |
0 |
39 |
9
|
2008/09
|
Առաջին լիգա
|
35 |
7 |
2 |
0 |
4 |
0 |
41 |
7
|
Վիսլա (Կրակով)
|
2009/10
|
Էքստրակլաս
|
15 |
3 |
3 |
0 |
2 |
0 |
20 |
3
|
Ընդհանուր
|
Սլովան (Լյուբլյանա) |
17 |
1 |
- |
- |
17 |
1
|
Ընդհանուր
|
Սվոբոդա |
38 |
4 |
1 |
0 |
- |
39 |
4н
|
Ընդհանուր
|
Դոմժալե |
127 |
22 |
7 |
0 |
11 |
0 |
145 |
22
|
- Սլովենիայի չեմպիոն (2) – 2006/07, 2007/08
- Սլովենիայի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2005/06
- Սլովենիայի Սուպերգավաթակիր (1) – 2007
- Լեհաստանի չեմպիոն (1) – 2010/11
Ծանոթագրություններ
խմբագրել
Արտաքին հղումներ
խմբագրել