Անդորրայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական

Անդորրայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական, Անդորրայի ֆուտբոլի հավաքական, որի կազմում կարող են հանդես գալ Անդորրայի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները։ Գործում է Անդորրայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։

Անդորրայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական
ՄիությունԱնդորրայի ֆուտբոլի ֆեդերացիա
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ
Գլխավոր մարզիչԱնդորրա Խեսուս Լուսենդո
Թիմի ավագMarc Rebés?
Ամենաշատ խաղերՇավիեր Վիեյրա (18)
ՌմբարկուԼուիջի Սան Նիկոլաս (2)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Անդորրա Անդորրա 0 — 0 Իսլանդիա Իսլանդիա
Անդորրա լա Վելյա, Անդորրա, 3 մայիսի, 2006
Ամենախոշոր հաղթանակ
Անդորրա Անդորրա 1 — 0 Լիտվա Լիտվա
Անդորրա լա Վելյա, Անդորրա, 16 հունիսի, 2015
Ամենախոշոր պարտություն
Չեխիա Չեխիա 8 — 0 Անդորրա Անդորրա
Մլադա Բոլեսլավ, Չեխիա, 10 օգոստոսի, 2011

Գլխավոր մարզիչը Խեսուս Լուսենդոն է։

Հավաքականի կազմում 18 խաղ է անցկացրել Շավիեր Վիեյրան (թիմի ավագ), Լուիջի Սան-Նիկոլասը խփել է 2 գոլ[1]։

Պատմություն խմբագրել

Անդորրայի երիտասարդական հավաքականն իր առաջին խաղն անցկացրել է 2006 թվականի մայիսի 3-ին «Կոմունալ Դ՛Անդորրա-Լա-Վելյա» մարզադաշտում ընդդեմ Իսլանդիայի հավաքականի, 2007 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախնական փուլի շրջանակներում։ Թիմը մարզիչ Անխել Գոմեսի գլխավորությամբ նորամուտային խաղն ավարտել է ոչ-ոքի (0:0)[2]։ Պատասխան խաղում Անդերրացիները պարտվել են և դուրս մնացել առաջնությանից (0:2)[3]։ Երկու խաղերին մասնակցել է 15 ֆուտբոլիստ, որոնցից 13-ը հետագայում հանդես են եկել ազգային հավաքականում[4]։

2009 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին Անդորրան չի մասնակցել։ Հավաքականը երիտասարդական առաջնությանը մասնակցությունը վերսկսել է որակավորման հաջորդ փուլում։ Ռումինիալի հավաքականի դեմ իր առաջին խաղը (պարտություն 0:2 հաշվով) թիմն անցկացրել է Անդորրայի ազգային հավաքականի ապագա մարզիչ Կոլդոյի գլխավորությանբ[5]։ Ռուսաստանի հավաքականի դեմ հաջորդ խաղի ժամանակ թիմը գլխավորել է Խուստո Ռուիսը[6]։ Որակավորման խմբային փուլի արդյունքներով Անդորրան զբաղեցրել է վերջին տեղը իր խմբում՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր Ֆարերյան կղզիների դեմ խաղում (1:1)[7]։

2011 թվականին երիտասարդական հավաքականը 2013 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլից առաջ ընկերական խաղեր է անցկացրել իսպանական «Բալագեր»[8] և «Էսպանյոլ Բ»[9], ինչպես նաև ֆրանսիական «Լյուզնակ» ակումբների հետ[10]։ Խմբային փուլում անդորրացիները կրկին զբաղեցրել են վերջին տեղը՝ չհավաքելով ոչ մի միավոր։ Չեխիայի հավաքականի դեմ արտագնա խաղում Անդորրայի հավաքականը կրել է ամենախոշոր պարտությունն իր պատմության մեջ (0:8)[11]։

2015 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլից առաջ Անդորրայի հավաքականը խաղացել է իսպանական ստորին դիվիզիոններից «Բինեֆար»[12] և «Ատլետիկո Մոնսոն»[13] ակումբների հետ։ Խմբային փուլի 10 խաղերից միայն մեկում են անդորրացիները խուսափել պարտությանից՝ խաղալով ոչ-ոքի Էստոնիայի հավաքականի հետ խաղում (1:1)[14]։ Լուիջի Սան-Նիկոլասը գրավել է էստոնացիների դարպասը, և քանի որ դա եղել է նրա երկրորդ գոլը հավաքականի կազմում, նա դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։

2017 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին նախապատրատվել Անդորրայի հավաքականն սկսել է «Լեյդա» ակումբի երկրորդ թիմի հետ ընկերական խաղով[15]։ 2015 թվականի հունիսի 16-ին կայացած Լիտվայի դեմ խաղում Անդորրան հաղթել է նվազագույն հաշվով Աարոն Սանչեսի գոլի շնորհիվ (1:0). այդ հաղթանակը դարձել է առաջինը Անդորրայի երիտասարդական (մինչև 21) հավաքականի պատմության մեջ[16]։

2016 թվականին թիմը գլխավորել է Խեսուս Լուսենդոն։

Հանդիպումներ խմբագրել

2016 թվականի մարտի 26-ի դրությամբ
Հակառակորդ Ի Վ Ն Պ Խփած ԲԹ Արդյունք
  Հայաստան 2 0 0 2 1 5 −4
  Բուլղարիա 2 0 0 2 0 6 −6
  Դանիա 2 0 0 2 0 8 −8
  Իռլանդիա 2 0 0 2 0 3 −3
  Իսլանդիա 2 0 1 1 0 2 −2
  Լատվիա 2 0 0 2 0 5 −5
  Լիտվա 1 1 0 0 1 0 +1
  Մոլդովա 2 0 0 2 1 4 −3
  Ռուսաստան 4 0 0 4 0 16 −16
  Ռումինիա 2 0 0 2 0 4 −4
  Սերբիա 2 0 0 2 0 9 −9
  Սլովենիա 4 0 0 4 0 19 −19
  Ուելս 2 0 0 2 0 5 −5
  Ֆարերյան կղզիներ 2 0 1 1 2 4 −2
  Չեռնոգոլիա 2 0 0 2 0 9 −9
  Չեխիա 2 0 0 2 1 13 −12
  Էստոնիա 2 0 1 1 1 3 −2
Ընդհանուր 37 1 3 33 7 115 −108

Աղբյուր՝ worldfootball.net

Գվարդիականներ խմբագրել

Խաղացող Խաղեր
1 Շավիեր Վիեյրա 18
2 Խեսուս Ռուբիո 16
3 Լուիջի Սան-Նիկոլաս 15
Լեոնել Ալվես 15
4 Ալեքս Ռոկա 14
Օրիոլ Օլիվա 14
Մարկ Ռեբես 14

Գլխավոր մարզիչներ խմբագրել

  • Անխել Գոմես (2006)
  • Կոլդո (2009)
  • Խուստո Ռուիս (2009-2016)
  • Խեսուս Լուսենդո (2016—)

Խփած գոլեր խմբագրել

Մրցություն Ամսաթիվ Հակառակորդ Գոլի հեղինակ Վերջնական հաշիվ
1 ՉԵ 2011 (որակ․) 21 նոյեմբերի, 2009   Ֆարերյան կղզիներ (մինչև 21) Դավիդ Մադեյրա 1:1
2 ՉԵ 2011 (որակ․) 3 մարտի, 2010   Մոլդովա (մինչև 21) Շավիեր Վիեյրա 1:3
3 ՉԵ 2011 (որակ․) 11 օգոստոսի, 2010   Ֆարերյան կղզիներ (մինչև 21) Լուիս Բլանկո 3:1
4 ՉԵ 2013 (որակ․) 5 հունիսի, 2012   Չեխիա (մինչև 21) Լուիջի Սան-Նիկոլաս 1:5
5 ՉԵ 2013 (որակ․) 12 հունիսի, 2012   Հայաստան (մինչև 21) Ադամ Սմիթ 4:1
6 ՉԵ 2015 (որակ․) 11 հունիսի, 2013   Էստոնիա (մինչև 21) Լուիջի Սան-Նիկոլաս 1:1
7 ՉԵ 2017 (որակ․) 16 հունիսի, 2015   Լիտվա (մինչև 21) Աարոն Սանչես 1:0

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել