Անդյան աղվես (լատին․՝ Lycalopex culpaeus), հարավամերիկյան բնիկ կենդանի է։ Հարավային Ամերիկայում այս կենդանին իր չափսերով մեծությամբ երկրորդն է բաշավոր գայլից հետո։ Իր արտաքին տեսքով անդյան աղվեսը նման է սովորական աղվեսին։

Անդյան աղվես
Անդյան աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Ենթատեսակ Անդյան աղվես
Լատիներեն անվանում
Lycalopex culpaeus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին բնութագիր խմբագրել

Չափսերը խմբագրել

 
Անդյան աղվես

Անդյան աղվեսի չափսը տատանվում է կարմիր աղվեսի և կոյոտի չափսերի արանքում։ Նա ունի մոտ 11-12 կգ քաշ։ Մարմնի երկարությունը 90-165 սմ է, պոչինը՝ 30-51 սմ։ Գրանցվել են նաև ավելի մեծ չափսեր ունեցող աղվեսներ։

Մորթին խմբագրել

Անդյան աղվեսի մորթին ունի գորշ երանգ։ Մեջքի և վզի մորթին ավելի բաց է, իսկ մեջքի կենտրոնական մասը՝ ավելի մուգ։ Պոչը ունի հարուստ մազածածկ և ավելի մուգ երանգավորում։ Ականջները նույնպես ունեն գորշ երանգ։

Սնունդը խմբագրել

 
Անդյան աղվես անապատում

Անդյան աղվեսի սնունդը հիմնականում բաղկացած է մանր և միջին կենդանիներից՝ կրծողներ, թռչուններ, մողեսներ, նապաստակներ և այլն։ Նրանք երբեմն որսում են նաև գուանակոյի ձագերին։ Անդյան աղվեսը կարող է նաև հարձակում գործել ընտանի կենդանիների վրա։ Նա որսորդության մեջ մրցում է տարբեր հարավամերիկյան կենդանիների հետ։

Բազմացումը խմբագրել

Անդյան աղվեսները բազմանում են տարին մեկ անգամ։ Սովորաբար դա լինում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Ծնվում են 2-5 ձագեր։ Բույնը հիմնում են քարքարոտ տարածքներում։ Ձագերը ծնվում են խուլ և կույր։ Նորածինների մորթին շատ գորշ է և բացանում է տարիքի հետ միասին։

Ապրելավայրը խմբագրել

Անդյան աղվեսները ապրում են կլիմայական տարբեր հարմարություններ ունեցող վայրերում։ Նրանք կարող են բնակվել նույնիսկ 4800 մետր բարձրության վրա։ Ապրում են անապատներում, տրոպիկական անտառներում, հարթավայրերում, սարերում և այլն։ Նրանք տարածված են գրեթե ամբողջ Անդյան լեռներում՝ Էկվադորից և Պերուից մինչև Հարավային Ամերիկայի հարավային հատվածները՝ Պատագոնիա և Տիեռա դել Ֆուեգա։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդյան աղվես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդյան աղվես» հոդվածին։