Անդիժանի ապստամբություն

Անդիժանի ապստամբություն, 1898 թվականի ազգայնական-ֆեոդալական ելույթ Ֆերգանայում (Անդիժանի մոտ), որը առաջ եկավ Միջին Ասիայում ցարիզմի գաղութատիրական քաղաքականության հետևանքով։

Անդիժանի ապստամբություն
Թվականմայիսի 17, 1898
ՎայրՖերգանա (Անդիժանի մոտ)
Արդյունքավարտվեց ռուսական զորքերի հաղթանակով
Հակառակորդներ
Ռուսաստան ՌուսաստանՂրղզներ, Ուզբեկներ
Հրամանատարներ
Նիկոլայ IIՄաղալի իշխան †
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Ապստամբություն խմբագրել

Ապստամբությանը մասնակցում էին ինչպես ուզբեկ և ղրղզներ ունևոր խավերը, այնպես էլ քաղաքային չքավորությունն ու դեհկանները (հողագործները)։ Անդիժանի ապստամբությունը ղեկավարում էր Մաղալի իշխանը։

1898 թվականի մայիսի 18-ի լուսաբացին ապստամբները հանկարծակի հարձակվեցին Անդիժանի ռուսական կայազորի վրա, բայց հաջողություն չունեցան։ Ձախողվեցին նաև նախատեսված ելույթներն Օշում և Մարգելանում։ Ցարական իշխանությունները ճնշեցին ապստամբությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 390