Անգորական լերկաձուկ (լատին․՝ Barbatula angorae), բալիտորաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Ագատ, Ախուրյան, Որոտան, Քասաղ, Եղեգիս և այլ գետերում։

Անգորական լերկաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանազգիներ
Ընտանիք Բալիտորաձկներ
Ենթաընտանիք Nemacheilinae
Ցեղ Լերկաձկներ
Տեսակ Անգորական լերկաձուկ
Լատիներեն անվանում
Barbatula barbatula
Հոմանիշներ
  • Oxynoemacheilus angorae
  • Cobitis barbatula Linnaeus 1758
  • Nemacheilus barbatulus barbatulus Linnaeus 1758
  • Orthrias barbatulus Linnaeus 1758
  • Nemacheilus barbatulus Linnaeus 1758
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 687911
NCBI 135647
EOL 356831

Արտաքին կառուցված խմբագրել

Մարմինը ձգված է, առջևի մասում՝ հաստացած և վերից վար մի փոքր սեղմված, երկար.՝ 5-7 (երբեմն՝ 10) սմ։ Պոչային ցողունը բարձր է՝ կողքերից սեղմված։ Բերանը նեղ է, փոքր, գտնվում է դնչի ստորին մասում։ Վերին ծնոտի վրա կան 3 զույգ կարճ բեղիկներ. Երկուսը՝ դնչի առջևի մասում, մեկը՝ բերանի անկյունի վերևամասում։ Պոչային լողակն ունի թույլ արտահայտված գոգավորություն։ Թեփուկները մանր են ու բարակ։ Կողագիծը լրիվ է, ձգվում է մինչև պոչային լողակի հիմքը։

Մեջքային լողակում կա 8-11 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8։ Ալանային ատամները միաշարք են։ Արուների կրծքային լողակի 2-րդ ճառագայթը հաստացած է։ Մարմնի ընդհանուր գունավորումը դեղնամոխրագույն է կամ մոխրագույն՝ պատված տձև ու անկանոն դասավորված սև պտերով, որոնք հատկապես խոշոր են կողագծի երկարությամբ։ Ողնաշարի երկայնքով ձգվում է 7-12 համեմատաբար խոշոր, սև բծերի 1 շարք։ Մեջքային և փորային լողակները մոխրագույն են՝ պատված մանր բծերով։ Կրծքային, փորային լողակները և հետնալողակը, երբեմն նաև պոչայինը՝ նարնջագույն են, բաց մոխրագույն կամ նարնջամոխրագույն։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բազմացման շրջանը կախված է ջրի ջերմաստիճանից։ Արարատյան դաշտի և այլ ցածրադիի շրջանների ջրամբարներում բազմանում է ապրիլ-մայիսին, բարձրադիր վայրերում՝ հունիս-հուլիսին։ Բեղունությունը հասնում է մինչև 7 հազար ձկնկիթի, դրանք կպչուն են, ամրանում են քարերին ու ստորջրյա բույսերին։

Սննդառություն խմբագրել

Կենդանակեր տեսակ է։ Սնվում է տարբեր բենթոսային մանր անողնաշարավորներով, գլխավորապես միջատների թրթուրներով, որդերով, նաև ձկնկիթով։ Վարում է մերձհատակային կենսաձև՝ նախընտրելով գետերի և ջրանցքների արագահոս տեղամասերը։ Հանդիպում է նաև ջրանցքների դանդաղահոս և տղմոտ հատակ ունեցող մասերում։ Որպես թաքստոց՝ հաճախ օգտագործում է ստորջրյա խիտ բուսուտները։

Արտադրական նշանակություն խմբագրել

Արտադրական նշանակություն չունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։