Անգոլայի զինանշան
Անգոլայի զինանշանը արտացոլում է նոր ազգի պատմությունը։ Այն ընդունվել է 1990 թվականի նոյեմբերի 2-ին։ Զինանշանը ուներ մարքսիստական ոճ՝ սոցիալիստական պատկերներ, ինչպես Անգոլայի դրոշը։
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | 2 նոյեմբերի, 1990 |
Վահան | երկնագույն, կենտրոնում խաչված մաչետե և թոխր, ներքևից ծագում է արևը |
Այլ տարրեր | նշանը գտնվում է և կաղնու, և բամբակի տերևների կողմից կազմված շրջանագծի մեջ, ներքևում՝ բաց գիրք, ժապավենի վրա պորտուգալերենով գրված է երկրի անունը |
Բացատրություն խմբագրել
Կենտրոնում գտնվում է մաչետե և թոխր՝ ներկայացնելով հեղափոխությունը, որի միջոցով երկիրը ձեռք է բերել անկախություն և գյուղատնտեսական աշխատողների կարևորությունը։ Այս երկու խորհրդանիշների վերևում գտնվում է աստղը՝ սոցիալիզմի խորհրդանիշը։ Այն խորհրդանշում է երկրի առաջընթացը։ Շողշողող արևը նոր սկզբի խորհրդանիշն է։ Զինանշանը կիսով չափ շրջափակված է ատամնանիվով, որը խորհրդանշում է արդյունաբերական աշխատողներին, իսկ մյուս կեսը շրջապատված են եգիպտացորենի և բամբակի տերևներից կազմված ծաղկեպսակով՝ խորհրդանշելով գյուղատնտեսությունը։ Ներքևի մասում նկարված է գիրք, որը խորհրդանշում է կրթությունը[1]։
Ներքևում՝ ժապավենի վրա, պորտուգալերեն գրված է «República de Angola», որը նշանակում է «Անգոլայի Հանրապետություն», որը «República Popular de Angola» (Անգոլայի Ժողովրդավարական Հանրապետությունից) փոխվել է 1990 թվականին, նույն ժամանակ ատամնանաիվը ոսկեգույնից փովել է արծաթագույնի[2]։
Նշանի մանրամասների բացատրությունը ներկայացված են Անգոլայի Սահմանադրության 163-րդ հոդվածում[3]։
Երբ Անգոլան պորտուգալական գաղութ էր, ապա պորտուգալական նահանգ (այդպիսով Անգոլան օրինական կերպով Պորտուգալիայի մասն է կազմում), Անգոլան ներկայացրեց իր զինանշանը՝ փորցելով ներկայացնել ազգը։ Այն նման էր Պորտուգալիայի զինանշանին, սակայն որոշ չափով փոփոխած էր. վահանի վրա պատկերված էին ոսկե զեբր և փիղ։
Պատմական զինանշաններ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «National Symbols Of Angola». www.angolaembassyzim.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Angola Flags and Symbols and National Anthem». www.worldatlas.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Emblem of Angola». www.symbols.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Անգոլայի զինանշանը Արխիվացված 2008-08-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգոլայի զինանշան» հոդվածին։ |