Անգլո-զանզիբարյան պատերազմ

Անգլո-զանզիբարյան պատերազմ, տեղի է ունեցել 1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև։ Տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը[1]։

Անգլո-զանզիբարյան պատերազմ
Աֆրիկայի գաղութային բաժանում

Սուլթանական պալատի ավերակները
Թվական օգոստոսի 27, 1896, 9:00-9:38,
Վայր Զանզիբար
Արդյունք Զանզիբարի զինված ուժերի լիովին պարտությունը
Հակառակորդներ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Զանզիբարի սուլթանություն
Հրամանատարներ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Մեթյու Լլոյդ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Հարի Ռավսոն
Հալիդ իբն Բարգաշ
Կողմերի ուժեր
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Զանզիբարի բանակի 900 զինվոր
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Թագավորական ծովային հետևակի 150 զինվոր
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 3 հածանավ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 2 հրետաձիգ նավակ
մոտ 2800 զինվոր

2 12-ֆունտանոց թնդանոթ
1 հարթափող բրոնզե թնդանոթ
1 Գատլինգի հրաձիգ
Մի քանի Մաքսիմ գնդացիր
«Գլազգո» սուլթանական առագաստանավը
2 բարկաս
մի քանի հարյուր ստրուկ

Ռազմական կորուստներ
1 վիրավոր մոտ 570 մարդ[1],
«Գլազգո» սուլթանական առագաստանավը,
հրետանին,
2 բարկաս,
մի քանի հարյուր ստրուկ

Նախադրյալներ խմբագրել

19-րդ դարի վերջին Զանզիբարը Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ էր։ Պատերազմն սկսվեց Բրիտանիայի ղեկավարության հետ համագործակցող Զանզիբարի սուլթան Համադ իբն Տուվայնիի մահվանից հետո[1]։ Նրա զարմիկ Հալիդ իբն Բարգաշը գերմանացիների օգնությամբ պետական հեղաշրջում իրականացրեց և գրավեց գահը[2]։ Բրիտանացիները Հալիդ իբն Բարգաշից պահանջեցին հրաժարվել գահից՝ հօգուտ իրենց աջակցող թեկնածու Համուդ բին Մուհամեդի։ Հալիդ իբն Բարգաշը հրաժարվեց և կարճ ժամանակում 2800 հոգանոց զորք հավաքեց, պալատի նկուղներից հանեց բրոնզե, 200 տարի չկրակած թնդանոթը։

Մարտական գործողությունները խմբագրել

 
Ռազմածովային ուժերի դիրքը ժամը 9:00-ին։
 
Բրիտանացի զինվորները սուլթանական պալատի ավերակների և ռազմավար թնդանոթի մոտ։

1896 թվականի օգոստոսի 27-ին Մեծ Բրիտանիան վերջնագիր հայտարարեց, որը ավարտվում էր ժամը 9։00-ին և համաձայն որի զանզիբարցիները պետք է զենքը վայր դնեին և իջեցնեին դրոշը։

Զանզիբարցիները իրենց միակ թնդանոթով զինված «Գլազգո» առագաստանավը դուրս բերեցին մարտի բրիտանական հինգ նավերի դեմ։ Նշված ժամին բրիտանական զինուժը սկսեց հրաձգությունը։ Հինգ րոպե անց «Գլազգոն» պատասխանեց և նույն րոպեին ջրասույզ արվեց։ Մինչև խորտակվելը զանզիբարյան նավը անընդհատ կրակում էր։ Կես ժամվա գնդակոծությունից հետո ափամերձ կառույցները հիմնահատակ ավերվել էին և դադարել էր պատասխան կրակը, բայց քանի որ դրոշակը չէր իջեցված բրիտանացիները շարունակեցին գնդակոծությունը։ 15 րոպե անց դրոշակաձողը ջարդվեց և դրոշը այլևս չէր երևում։ Ադմիրալ Ռոուլինգսը դա համարեց հանձնվելու նշան և հրամայեց դադարեցնել կրակոցները։ Սուլթանը հրամայեց իր զորքին լքել մարտի դաշտը, իսկ ինքը պաշտպանություն խնդրեց գերմանական դեսպանատանը։

Պատերազմից հետո նախկին սուլթանը մինչև 1916 թվականը ապրում էր Դար-էս-Սալամում, մինչև նրան ձերբակալեցին անգլիացիները։ Մահացել է 1927 թվականին Մոմբասայում (Քենիա);

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Hernon, Ian (2003), Britain's Forgotten Wars: Colonial Campaigns of the 19th Century, Stroud, Gloucestershire: Sutton Publishing, ISBN 978-0-7509-3162-5.
  2. Text of the Heligoland-Zanzibar Treaty (PDF), German History in Documents and Images, 1890 թ․ հուլիսի 1, Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին

Գրականություն խմբագրել