Անգեղակոթի մելիքություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անգեղակոթ (այլ կիրառումներ)

Անգեղակոթի մելիքություն, հայկական իշխանություն ժամանակակից ՀՀ Սյունիքի մարզի տարածքում։ Զբաղեցնում էր Ծղուկ գավառի մեծ մասը, որը համապատասխանում է Սիսիանի տարածաշրջանի հյուսիսարևմտյան և հենտրոնական հատվածին։

Մելիք Թանգի կամուրջը Որոտան գետի վրա

Մելիքությունը ստեղծվել էր 17-րդ դարի սկզբներին և հաստատվել է պարսիկների կողմից Արևելյան Հայաստանը գրավելուց հետո։ Մելիքական տիտղոսը և պաշտոնը ժառանգական էր, և հաստատվում էր պարսկական իշխանությունների կողմից։ Անգեղակոթի մելիքական տոհմն է Մելիք-Թանգյանների իշխանական տունը. մելիքական նստավայրերն էին Անգեղակոթ և Բռնակոթ ավանները։

Մելիքները համարվում էին պարսից շահերի վասալները և նրա հանդեպ վարում էին պետական, դատական, տնտեսական, ռազմական և հարկային պարտավորություններ։ Իրենց տիրույթների շրջանակներում մելիքներն ունեին ներքին ինքնուրույնություն, պահում էին մի քանի հազար թվով զորք, վարում էին երկրամասի վարչական ու դատական գործերը։

18-րդ դարում գործուն մասնակցություն է ցույց տվել Սյունիքի հայ ազատագրական շարժմանը 1722-1730 թվականներին։ Անգեղակոթի մելիքությունը թուլացել և ասպարեզից դուրս է եկել 19-րդ դարի սկզբներին՝ Ռուսաստանի տիրապետության օրոք[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1986թ.