Անատոլի Ռոմանովիչ
Անատոլի Վլադիմիրովիչ Ռոմանովիչ (սեպտեմբերի 9, 1979[1], Սալիգորսկ, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան[2]։ Ռուսաստանի սպորտի վարպետ։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Անատոլի Վլադիմիրովիչ Ռոմանովիչ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1979[1] (44 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սալիգորսկ, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ռոմանովիչը ծնունդով Բելառուսական ԽՍՀ-ի Մինսկի մարզի Սոլիգորսկ քաղաքից է, սակայն ծնողների խորհրդով 15 տարեկանում տեղափոխվել է Նովգորոդ՝ տատիկի մոտ։ Ընդունվել է էլեկտրո-մեխանիկական քոլեջ, միաժամանակ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Նրա առաջին մարզիչը եղել է Վալերի Չուգունովը։ Մեծ ֆուտբոլում դեբյուտը կայացել է 1997 թվականին Սիրողական թիմերի հյուսիսարևմտյան լիգայում ՍԴՅՈՒՍՇՈՐ-2 (Նովգորոդ) թիմի կազմում, որից հետո տեղափոխվել է «Օազիս»։ 2000 թվականի աշնանը ակումբը հաջողությամբ հանդես է եկել Ռուսաստանի Գավաթի խաղարկությանը, հասել է մինչև 1/16 եզրափակիչ, ուր, միայն լրացուցիչ տրված ժամանակում, 1:2 հաշվով զիջել է «Անժի»-ին, որից հետո Ռոմանովիչը տեղափոխվել է մեկ այլ մախաչկալյան ակումբ՝ «Դինամո»։ 2005 թվականին խաղացել է Նալչիկի «Սպարտակ»-ում։ 2006 թվականին տեղափոխվել է «Շինիկ»։ 2007 թվականի կեսերին համալրել է «Թերեք»-ի կազմը[3]։ 2009 թվականին վարձակալական իրավունքով խաղացել է «Ռուսաստանի ՆԳՆ» ակումբում։ Այն բանից հետո, երբ մայրաքաղաքային ակումբը դուրս է եկել մրցությունից, տեղափոխվել է «Կրասնոդար»[4]։ 2010 թվականից հանդես է եկել «Բալթիկա»-ի կազմում։ 2012 թվականից Հեռավոր Արևելքում խաղացել է «ՍԿԱ-Էներգիա» և «Լուչ-Էներգիա» ակումբների կազմում, վերջինում եղել է թիմի կապիտանը։ 2014 թվականի օգոստոսի 12-ին դարձել է ՏՍԿ-ի մարզիկ։ 2015 թվականին հանդես է եկել «Դոմոդեդովո»-ի կազմում, ձմռանն ավարտել է իր կարիերան[5]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Առաջին դիվիզիոնի արծաթե մեդալակիր (2)՝ 2005, 2007
- Ֆուտբոլային Ազգային Լիգայի գավաթակիր՝ 2014
- Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» գոտու հաղթող՝ 2003
- Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» գոտու արծաթե մեդալակիր՝ 2002
Անձնական կյանք խմբագրել
Ալյոնայի՝ ապագա կնոջ հետ ծանոթացել է Նովգորոդում։ 2008 թվականի սեպտեմբերի 8-ին նրանք որդի են ունեցել։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ По признанию Романовича, сам он появился на свет 7 сентября 1979 года, но в свидетельстве о рождении, выданном его родителям в белорусском Солигорске, поставили дату рождения двумя днями позже.
- ↑ Бывший защитник «Терека» перешёл в ФК «МВД России»
- ↑ Анатолий Романович перешёл в «Краснодар»
- ↑ Футбольная премьера № 3