Անավիլյանաս ազգային պարկ
Անավիլյանաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional de Anavilhanas), ազգային պարկ, որն ընդգրկում է հսկայական կղզեխումբ Ռիո Նեգրոյում։ Գտնվում է Բրազիլիայի Ամազոնաս նահանգում։ Համաշխարհային ժառանգության մաս է կազմում։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Մասն է | Central Amazon Conservation Complex? |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Նովու Այրան |
Հիմնվել է | 1981 |
Մակերես | 3505 կմ², 350 018 հեկտար և 350 236 հեկտար |
ԲԾՄ | 100 մետր |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տեղագրություն
խմբագրելՊարկը գտնվում է Մանաուս և Նովու Այրան մունիցիպալիտետներում[1]։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Ազգային պարկի գետային հատվածը, որը կազմում է ընդհանուրի 60%-ը, ունի ավելի քան 400 կղզի։ Երկարությունը 130 կմ է, լայնությունը՝ 20 կմ, իսկ ընդհանուր տարածքը՝ 350470 հա[1]։ Պարկին հյուսիսից և արևելքից սահմանակից է Ռիո Նեգրո Ձախ Ափի պահպանվող տարածքը, որն ունի 611008 հա տարածք[3]։
Ազգային պարկը ծովի մակարդակից գտնվում է 50-150 մետր բարձրության վրա։ Տարեկան տեղումների միջին քանակը 2100 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 23-ից մինչև 34 °C[4]։ Նրա բաղկացուցիչ մաս են կազմում տարբեր անտառային տիպերը, գետային ու լճային էկոհամակարգերը[1]։
Պահպանություն
խմբագրելՊարկը ստեղծվել է 1981 թվականի փետրվարի 6-ին՝ որպես ամբողջական պահպանության ենթակա միավոր` 350018 հա տարածքով[5]։ Այն ազգային պարկի կարգավիճակ է ստացել 2008 թվականի հոկտեմբերի 29-ին թիվ 11.799 օրենքով[4]։
Պարկը պաշտպանում է Անավիլյանասի գետի կղզեխմբի շրջակա միջավայրը, որն աշխարհում խոշորագույններից մեկն է, ինչպես նաև անտառները։ Այն աջակցում է գիտական հետազոտություններին և բարելավում է Ամազոն բիոմի պահպանությունը բնապահպանական կրթության ու կայուն զբոսաշրջության միջոցով[1]։ Պարկը բաց է ամբողջ տարին[1]։ Կենդանիների պաշտպանված տեսակներն են՝ երկարապոչ կատուն, յագուարը, հսկա մրջնակերը, ջրասամույրը, Ամազոն գետի դելֆինը և այլն[2]։
Ժաու ազգային պարկը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառվել է 2000 թվականին[6]։ Այն Կենտրոնական Ամազոն էկոլոգիական միջանցքի մի մասն է, որը հիմնվել է 2002 թվականին[7]։ 2003 թվականին նրա կազմում տեղ են գտել Անավիլյանաս ազգային պարկը, Ամանյա և Մամիրաուա արգելոցները, որոնցից էլ ձևավորվել է Կենտրոնական Ամազոնի պահպանման համալիրը[6]։ Այն նաև Ռիո Նեգրո Մոզայիկի մի ման է, ինչն էլ ստեղծվել է 2010 թվականին[8]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[9]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Parque Nacional de Anavilhanas – ICMBio.
- ↑ 2,0 2,1 «Parna de Anavilhanas – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «APA Margem Esquerda do Rio Negro – ISA». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 4,0 4,1 Unidade de Conservação – MMA
- ↑ PARNA de Anavilhanas – ISA
- ↑ 6,0 6,1 Central Amazon Conservation Complex – UNESCO
- ↑ CEC Central da Amazônia – ISA
- ↑ Thiago Mota Cardoso 2010
- ↑ Full list: PAs supported by ARPA
Աղբյուրներ
խմբագրել- APA Margem Esquerda do Rio Negro (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին, Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - CEC Central da Amazônia (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Central Amazon Conservation Complex, UNESCO, Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին
- Full list: PAs supported by ARPA, ARPA, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին
- Parna de Anavilhanas (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին, Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - PARNA de Anavilhanas (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Parque Nacional de Anavilhanas (Portuguese), ICMBio, Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Thiago Mota Cardoso (2010), Depoimento: o mosaico do baixo rio Negro (Portuguese), IPÊ-Instituto de Pesquisas Ecológicas, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional de Anavilhanas (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անավիլյանաս ազգային պարկ» հոդվածին։ |