Անաստասիա Դեմուրճյան
Անաստասիա Սերգեյի Դեմուրճյան (ռուս.՝ Анастасия Сергеевна Демурчян, հունիսի 13, 2004, Ռուսաստան), հայազգի ռուսաստանցի սիրողական կին բռնցքամարտիկ, որը հանդես է գալիս առաջին միջին քաշային կարգում։ Ռուսաստանի սպորտի վարպետ (2022)[1], բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ, սիրողական բռնցքամարտի կանանց աշխարհի չեմպիոն (2023), Ռուսաստանի չեմպիոն (2022)։
Անաստասիա Դեմուրճյան | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |||||||
Քաղաքացիություն | Ռուսաստան | ||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 13, 2004 (19 տարեկան) | ||||||
Ծննդավայր | Ռուսաստան | ||||||
Քաշային կարգ | 1-ին միջին (մինչև 70 կգ) | ||||||
Սիրողական կարիերա | |||||||
Մարտերի թիվ | 5 | ||||||
Հաղթանակների թիվ | 3 | ||||||
Պարտությունների թիվ | 2 | ||||||
Մեդալներ
|
Կենսագրություն խմբագրել
Անաստասիա Դեմուրճյանը ծնվել է 2004 թվականի հունիսի 13-ին։ Ապրում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում։
2022 թվականի հոկտեմբերին Կրասնոդարում կայացած Ռուսաստանի կանանց առաջնությունում մինչև 70 կգ քաշային կարգում նա դարձել է Ռուսաստանի չեմպիոն[2]՝ եզրափակչում հաղթելով փորձառու Դարիմա Սանդակովային[3]։
2023 թվականի մարտին Անաստասիան ելույթ է ունեցել Նյու Դելիում (Հնդկաստան) կայացած կանանց աշխարհի առաջնությունում։ Կիսաեզրափակիչում նա միավորներով (5:0) հաղթել է չինուհի Ճոու Պանին[4][5], իսկ եզրափակիչում՝ երեք ռաունդում նույնպես միավորներով (5:0) ավստրալուհի Քեյ Սքոթին[6]։ Նա հաղթանակը տոնել է Ռուսաստանի դրոշով[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Приказ «О присвоении спортивного звания „Мастер спорта России"» от 29.11.2022 г. № 174-нг». msrfinfo.ru. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Результаты чемпионата России среди женщин» (rus). AllBoxing.Ru. 2022 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Страсти в Краснодаре. Анализируем чемпионат России среди женщин» (rus). Сайт «Федерации бокса России». 2022 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Пен Жу - Анастасия Демурчян. Полуфинал в весовой категории до 70 кг (видео). Чемпионат мира. Женщины. Бокс» (rus). Sportbox.ru. 2023 թ․ մարտի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Сычугова и Демурчян стали финалистками чемпионата мира по боксу» (ռուսերեն). «ՌԻԱ Նովոստի Спорт». 2023 թ․ մարտի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 23-ին.
- ↑ Россиянка Анастасия Демурчян победила на чемпионате мира по боксу — 2023
- ↑ Фото: Демурчян отпраздновала победу на ЧМ-2023, пройдясь по рингу с флагом России
Արտաքին հղումներ խմբագրել
- Анастасия Демурчян(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Демурчян Анастасия Сергеевна — профиль на сайте Sportbox.ru
- Анастасия Демурчян — новости на сайте AllBoxing.Ru