Անապատի ծաղիկը (ֆիլմ)

կենսագրական ֆիլմ` ըստ սոմալցի թոփ մոդել Դիրիե Վարիսի համանուն գրքի

«Անապատի ծաղիկը» (անգլ.՝ Desert Flower), կենսագրական ֆիլմ` ըստ սոմալցի թոփ մոդել Դիրիե Վարիսի համանուն գրքի։

Անապատի ծաղիկը
անգլ.՝ Desert Flower
Երկիր Ֆրանսիա
 Գերմանիա
 Ավստրիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2]
ՀիմքԱնապատի ծաղիկ
Թվականմայիսի 20, 2010[3], սեպտեմբերի 24, 2009[4] և 2009
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՇերի Հորման[1][5]
ՊրոդյուսերՊիտեր Հերման
Սցենարի հեղինակՇերի Հորման
ԴերակատարներԼիա Քեբեդե[6][7][2], Սալի Հոքինս[6][7], Քրեյգ Փարքինսոն[6][7], Էնթոնի Մաքի[7], Ջուլիեթ Սթիվենսոն[7], Թիմոթի Սփոլ[7], Մեերա Սիալ[7], Թերեզա Չարչեր[7], Փրաշանթ Փրաբհակար[7], Էլլի և Քրիս Ուիլսոն
ԵրաժշտությունՄարտին Տոդշարով
ՄոնտաժԿլարա Ֆաբրի
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրՔյոլն
Տևողություն121 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Դիրիե Վարիսի պատմությունն ուժեղ, ոչ սովորական կնոջ պատմություն է։ Դիրիե Վարիսը (Լիա Քեբեդե) հասարակ քոչվոր աղջիկ է Սոմալիից, ում ամուսնացրել են 13 տարեկանում։ նա փախչում է ընտանիքից, միայնակ անցնում է անապատը, հասնում է Մոգադիշո։ Ավելի ուշ հարազատները Վարիսին ուղարկում են Լոնդոն` Սոմալիի դեսպանատանը որպես սպասուհի աշխատելու։ Մի քանի տարի անց դեսպանատունը վերադառնում է պատերազմից ավերված հայրենի երկիր, իսկ աղջիկը մնում է Մեծ Բրիտանիայում` անօրինաբար և անտուն։

Վարիսը պատահաբար ծանոթանում է Topshop հագուստի խանութի աշխատակցուհու հետ։ Վաճառողուհին` Մերիլինը (Սալլի Հոքինս) նախ խուսափում է տարօրինակ սոմալցուց, սակայն անկեղծորեն հուզվելով մի քիչ տարօրինակ, բայց բարի աղջկա լավատեսությունից ու հոգատարությունից, օգնում է Վարիսին և դառնում է նրա լավագույն ընկերուհին։ Վարիսը պատահաբար պատմում է ընկերուհուն, որ մանուկ հասակում իրեն թլպատել են։ Մերելինը սարսափած է և անկեղծորեն խղճում է Վարիսին։ Այգում քայլելիս Վարիսը հանկարծ ուժեղ ցավ է ունենում փորի հատվածում, և Մերելինը նրան տանում է հիվանդանոց։ Գինեկոլոգը ևս սարսափած է, և ասում է վախեցած ու ամոթահար Վարիսին, որ չի կարող ամեն ինչ վերադարձնել, սակայն կարող է այնպես անել, որ նա այլևս ցավ չզգա։ Աղջկան վիրահատում են, Մերելինը աջակցում է նրան։

Շուտով սննդի կետում աշխատելիս Վարիսին նկատում է հայտնի լրագրող Թերրի Դոնալդսոնը (Թիմոթի Սպոլլ)։ Նպատակասլաց գործակալ Լյուսինդան օգնում է նրան դառնալ աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը։ Վարիսի հետ պայմանագրեր են կնքում, իսկ Մերելինը սովորեցնում է աղջկան քայլել բարձրակրունկների վրա։ Որպես երախտագիտության նշան` Վարիսը Մերելինին նվիրում է Gucci ժամացույց։

Սակայն թոփ մոդելի նոր կյանքի փայլուն ծածկի տակ թաքնված է ողբերգական գաղտնիք։ Իր կարիերայի բարձրակետում նա որոշում է պատմել այն մասին, ինչ իր հետ պատահել է մանկության տարիներին։ Շուտով Վարիսը որոշում է իրեն նվիրել բարբարոսական ավանդույթի դեմ պայքարին, որն իրեն այդքան ցավ է պատճառել։

Վարիսն առաջին սևամորթ մոդելը չէր, սակայն առաջին կինն էր, որ հրապարակայնորեն քննադատել է կանացի թլպատում երևույթը, դարձել է ՄԱԿ-ի` կանանց թլպատումն արգելող հատուկ դեսպան և ստեղծել է Կանանց թլպատման դեմ պայքարող ֆոնդ։

Դերերում խմբագրել

  • Լիա Քեբեդե - Դիրիե Վարիս
  • Սալլի Հոքինս - Մերիլին
  • Քրեգ Պարկինսոն - Նեիլ
  • Մեերա Սիալ - Փուշպա Փատել
  • Էնթոնի Մաքի - Հարոլդ Ջեքսոն
  • Ջուլիետ Սթիվենսոն - Լուսինդա
  • Թիմոթի Սթալ - Թերրի Դոնալդսոն
  • Սորայա Օմար-Սսեջո-Վարիսը 12 տարեկանում
  • Թերեզա Չարչեր - Բուժքույր Աննի
  • Էքարդ Ֆրիզ - Սփայք
  • Փրաշանթ Փրաբհակար - Կամի
  • Աննա Հիլջեդիեք - Թիլդա
  • Մաթթ Կաուֆման - Բարգեր Բարի մենեջեր
  • Էմմա Քեյ - Միգրացիոն ծառայության աշխատակից
  • Էլլի - Եվրոպացի
  • Նիկ Ռաիո - Բեռնատարի վարորդ
  • Ռոբերտ Ռոբալինո - Սրճարանի սեփականատեր
  • Քրիս Ուիլսոն - դեսպանատան աշխատակից

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել