Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանկե (այլ կիրառումներ)

Անանկե (հուն․՝ Ἀνάγκη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է 1951 թվականին ամերիկացի աստղագետ Սեթ Նիկոլսոնի կողմից Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում[4]։ Իր անվանումը ստացել է հունական դիցաբանության կերպար, Զևսի սիրուհի Անանկեի անունով, ով հանդիսանում է մոյրաների մայրը։ Արբանյակը իր անունը ստացել է միայն 1975 թվականին[5][6], մինչ այդ, այն պարզապես անվանվում էր Յուպիտեր XII: 1955-ից 1975 թվականները ընկած ժամանակահատվածում այն երբեմն անվանում էին «Ադրաստեա»[7] (Ադրաստեա (արբանյակ)|Ադրաստեա]] անունով այժմ անվանվում է Յուպիտերի մեկ այլ արբանյակ)։


Անանկե
(Յուպիտեր XII)
Ananke
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է28 սեպտեմբեր 1951 թ. (Սեթ Նիկոլսոնի կողմից)
Բացարձակ մեծություն (H)18,9[1]
Հեռավորությունը Յուպիտեր21 276 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին12 567 000 կմ
Ապոհելին29 063 500 կմ
Մեծ կիսաառանցք21 276 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,24[2]
Սիդերիկ պարբերություն610,5 օր (1,68 երկրային տարի)[2]
Ուղեծրային արագություն2,367 կմ/վ
Թեքվածություն148,89° (խավարածրի հարթության նկատմամբ)
149,9° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ14 կմ[3]
Մակերևույթի մակերես~2 500 կմ2
Ծավալ~11 500 կմ3
Զանգված4,0×1016 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Հասարակածային մակերևութային ձգողություն0,010 մ/վ2 (0,001 g)
2-րդ տիեզերական արագություն~0,017 կմ/վ
Ալբեդո0,04 (ենթադրություն)[3]
Մթնոլորտային տվյալներ

Անանկեի անունով է անվանվել Յուպիտերի արբանյակների Անանկեի խումբը, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[3]։

Ուղեծիր խմբագրել

 
Յուպիտերի անկանոն հակադարձ արբանյակները

Անանկեն պտտվում է Յուպիտերի շուրջ մեծ էքսցենտրիսիտետով և ուղեծրի թեքմամբ հակադարձ ուղեծրով, այսինքն պտտվում է Յուպիտերի պտույտի ուղղությանը հակադարձ։ Նրա անունով է անվանվել Յուպիտերի արբանյակների Պասիֆեի խումբը[3]։ Արբանյակի ուղեծրի էլեմենտները այս պահին գրանցված են 2000 թվականի հունվար ամսվա դրությամբ[2], սակայն դրանք անընդհատ փոփոխվում են կապված Արեգակի և մոլորակների ձգողական դաշտերի ազդեցությունների հետ։ Նկարի վրա պատկերված են Անանկեի և Յուպիտերի մյուս անկանոն արբանյակների ուղեծրերի տեղաբաշխումը։ Ուղեծրերի էքսցենտրիսիտետը ցույց է տրված դեղին սեգմենտների տեսքով։ Ամենահեռու պտտվող կանոնավոր արբանյակ Կալիստոն ցույց է տրված համեմատության համար։

Հայտնի ուղեծրային և ֆիզիակական տվյալների համաձայն Անանկեն հանդիսանում է Անանկեի խմբի համար աղբյուր հանդիսացող մարմնի ամենամեծ մնացորդային մասը[8][9][10]։

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Պասիֆեի տրամագիծը գնահատվում է 14 կմ։ Տեսանելի սպեկտրում արբանյակը ունի չեզոքից - բաց-կարմիր գույն։

Ինֆրակարմիր սպեկտրում այն նման է P դասի աստերոիդներին[10], սակայն հնարավոր ջրի առկայությամբ[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jacobson, R. A. (2000). «The Orbits of Outer Jovian Satellites» (PDF). Astronomical Journal. 120 (5): 2679–2686. Bibcode:2000AJ....120.2679J. doi:10.1086/316817.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
  4. Nicholson, S. B. (1951). «An unidentified object near Jupiter, probably a new satellite». Publications of the Astronomical Society of the Pacific. 63 (375): 297–299. Bibcode:1951PASP...63..297N. doi:10.1086/126402.
  5. Nicholson, S.B. (1939 թ․ ապրիլ). «S. B. Nicholson declines to name the satellites of Jupiter he has discovered». Publications of the Astronomical Society of the Pacific. 51 (300): 85–94. Bibcode:1939PASP...51...85N. doi:10.1086/125010.
  6. Marsden, B. G. (1974 թ․ հոկտեմբերի 7). «Satellites of Jupiter». IAU Circular. 2846.
  7. Payne-Gaposchkin, Cecilia; Katherine Haramundanis (1970). Introduction to Astronomy. Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall. ISBN 0-13-478107-4.
  8. Sheppard, S.S.; Jewitt, D.C. (2003). «An abundant population of small irregular satellites around Jupiter» (PDF). Nature. 423 (6937): 261–263. Bibcode:2003Natur.423..261S. doi:10.1038/nature01584. PMID 12748634. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ օգոստոսի 13-ին.
  9. Nesvorný, D.; Beaugé, C.; Dones, L. (2004). «Collisional Origin of Families of Irregular Satellites». The Astronomical Journal. 127 (3): 1768–1783. Bibcode:2004AJ....127.1768N. doi:10.1086/382099.
  10. 10,0 10,1 Grav, Tommy; Holman, M. J.; Gladman, B. J.; Aksnes, K. (2003). «Photometric survey of the irregular satellites». Icarus. 166 (1): 33–45. arXiv:astro-ph/0301016. Bibcode:2003Icar..166...33G. doi:10.1016/j.icarus.2003.07.005.
  11. Grav, Tommy; Holman, Matthew J. (2004). «Near-Infrared Photometry of the Irregular Satellites of Jupiter and Saturn». The Astrophysical Journal. 605 (2): L141–L144. arXiv:astro-ph/0312571. Bibcode:2004ApJ...605L.141G. doi:10.1086/420881.

Արտաքին հղումներ խմբագրել