Անահիտ Բարսեղյան

հայ լողորդ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անահիտ Բարսեղյան (մարտի 3, 1994[1], Խարկով), հայ լողորդուհի։ Հայաստանի չեմպիոն և ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի չեմպիոն[2]։ Լոնդոնում կայացած «Ամառային օլիմպիական խաղեր 2012»-ի մասնակից։

Անահիտ Բարսեղյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 3, 1994(1994-03-03) (30 տարեկան)
Ծննդավայր՝Խարկով, Ուկրաինա
163 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Անահիտ Բարսեղյանը ծնվել է 1994 թվականի մարտի 3-ին Խարկովում։ Յոթ տարեկանից սկսել է զբաղվել լողով։ Առաջին մարզիչը և անձը, ով նրան ուղղորդեց դեպի սպորտ, նրա հայրն էր՝ Կարեն Բարսեղյանը[3]։

Սպորտային կարիերան խմբագրել

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Անահիտ Բարսեղյանը հաղթել է Հայաստանի 2007, 2008, 2009 թվականների առաջնություններում։ 2009 թվականին Իրանում կայացած Համահայկական խաղերին արժանացել է լավագույն լողորդ տիտղոսին։ Հաջորդ տարի՝ 2010 թվականին, Սինգապուրում տեղի ունեցած երիտասարդական օլիմպիադայի՝ 50 մետր խորության վրա սպորտաձևում գրավել է 17-րդ հորիզոնականը։ Նույն թվականին՝ Հայաստանում տեղի ունեցած առաջնության ժամանակ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[3]։ 2012 թվականին Հայաստանում կայացած առաջնությանը մասնակցելով սահամնել է ռեկորդներ՝ 100 մետրը լողալով 1:09:29 ժամանակահատվածում, 50 մետրը՝ 30:89-ում, 25 մետրանոց լողավազանում 50 մ լողալով 1:05:00 ժամանակահատվածում[3]։

2012 թվականին՝ մարզվելով Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Արման Վահանյանի[4] գլխավորությամբ մասնակցել է Հայաստանի առաջնությանը, որտեղ միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել՝ կոմպլեքս լողի ժամանակ 100 մետրը անցել է 1։09:29-ի ընթացքում, բատերֆլայի 50 մետրը՝ 30։89, իսկ 25 մետրանոց լողավազանում 50 մետրը անցել է 1:05։00-ում։

Ձեռքբերումները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Анаит Барсегян - Досье - Плавание». Eurosport. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Անահիտ Բարսեղյանը «կարճ ջրում» լողի ԱԱ-ում չի անցել եզրափակիչ 50 մ բատերֆլայ ոճով մրցաձևում». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Անահիտ Բարսեղյան
  4. «Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Անահիտ Բարսեղյան». sport.news.am.

Արտաքին հղումներ խմբագրել