Անաիդա Սմբատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անաիդա Ստեփանի Սմբատյան (1905 - 1985), խորհրդային դաշնակահարուհի և երաժշտական մանկավարժ, ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցչուհի (1966)։
Անաիդա Սմբատյան | |
---|---|
Ծնվել է | 1905 |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | 1985 |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Անաիդա Սմբատյանը ծնվել է 1905 թվականին։ Երկար տարիներ դասավանդել է Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում՝ դառնալով միակ մանկավարժը, որ ուսուցանել է Չայկովսկու անվան միջազգային մրցույթի երկու դափնեկիրների՝ Վլադիմիր Աշքենազին ու Վլադիմիր Կրայնևին[1]։ Սմբատյանի աշակերտների թվում են եղել Նելլի Հակոբյանը, Նինա Կոգանը, Տիգրան Ալիխանով, Օքսանա Յաբլոնսկայան, Կոնստանտին Օրբելյանը, Իգոր Բեզրոդնին, Սերգեյ Մուսայելյանը, Դմիտրի Ֆեոֆանովը, Մաքսիմ Մոգիլևսկին, Ֆիլիպ Կոլցովը և ուրիշներ։
Սմբատյանը ընկերական հարաբերություններ է ունեցել Սվյատոսլավ Ռիխտերի, Նինա Դորլիակի, Գենրիխ Նեյգաուզի, Դանիիլ Շաֆրանի հետ[2]։
Անաիդա Սմբատյանը մահացել է 1985 թվականին։
Ըստ Օքսանա Յաբլոնսկայայի հուշերի՝
Սմբատյանը, անկասկած, կարկառուն դեմք էր և գերազանց ուսուցիչ։ <…> Սմբատյանն ուներ անգնահատելի մանկավարժական ձիրք։ Նա նվագում թույլ չէր տալիս փոքր-ինչ ընտանեվարություն, փոքր-ինչ պարզեցում. նրա ճաշակն անթերի էր[3]։ |
Պարգևներ խմբագրել
- ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցչուհի (հոկտեմբերի 14, 1966)
- «Աշխատանքային արիության համար» մեդալ (դեկտեմբերի 29, 1954)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Л. Кучеренко. Урок Владимира Крайнева // «День» (Киев), № 179, четверг, 19 октября 2006.
- ↑ Елена Галоян. Незабываемые имена Արխիվացված 2012-08-03 archive.today // «Голос Армении», 14 July 2009.
- ↑ Оксана Яблонская. Маленькие руки. Тема с вариациями
Գրականություն խմբագրել
- Апоян Ш. А. Незабываемые имена, очерки о пианистах-армянах. — Ер.: изд-во ЕГК, 2008. — 228 с. — ISBN 978-9939-802-06-0