Այրված գյուղերի հուշարձան

Այրված գյուղերի հուշարձան, հուշարձան Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Օվրուչի շրջանի Սլովեչնո գյուղի մուտքի մոտ։ Նվիրված է գյուղի այն բնակիչների հիշատակին, որոնք 1942-1943 թվականներին սպանվել են ֆաշիստների կողմից[1][2][3]։

Այրված գյուղերի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ուկրաինա
ԲնակավայրՍլովեչնո
 Monument to villages burned by Nazis, Slovechne Վիքիպահեստում

Սլովեչնոյի շրջանը եղել է պարտիզանական Պոլեսիեի կենտրոններից մեկը։ Այնտեղի անանցանելի անտառներում գործել են պարտիզանական ջոկատներ (Օ․ Սաբուրովի, Տ․ Գրիշանի և այլն) և ընդհատակյա կազմակերպություններ։ 1942 թվականի դեկտեմբերի 4-ին ժողովրդական վրիժառուները ոչնչացրել են Սլովեչնոյի ֆաշիստական կայազորը, գրավել մեծաքանակ զենք ու զինամթերք, պարտիզանական բազաներ տարել հաց, խոշոր եղջերավոր անասուններ, որ նախապատրաստվել էին Գերմանիա ուղարկելու համար։ Ի պատասխան պարտիզանների գործողությունների՝ ֆաշիստները 13 գյուղ մոխրի են վերածել, որոնց՝ անտառ փախչել չհասցրած բնակիչները կենդանի այրվել են։

Հուշարձանը տեղադրվել է 1980 թվականին, նրա հեղինակներն են քանդակագործ Ի․ Տաբաչնիկն ու ճարտարապետ Պ․ Բիրյուկը։

Հուշարձանը պատրաստված է վարդագույն գրանիտից։ Այն ներկայացնում է մոր, որը պահել է ուժասպառ որդուն։ Հուշարձանը պատկերում է կյանքի ու մահվան միջև ընկած պահը, մարդկային ողբերգությունը, անուղղելի աղետը, որ վրա է հասել այդ բազմաչարչար հողին։

Գրությունը կրող պատվանդանը պատրաստվել է վեր ձգվող կրակի բոցի տեսքով[4][5][6][7][8][9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вікі любить пам’ятки/Житомирська область/Овруцький район
  2. Памятник спаленому селу та загиблим жителям Словечного
  3. Памятники истории и культуры Украинской ССР, каталог-справочник. 1987. 736 с. — С. 174.
  4. «Памятник жертвам Великой Отечественной войны». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  5. Село Словечно, Житомирская область
  6. Село Словечно, Житомирская область, wikimapia.org
  7. Альбом Словечно
  8. Фото Планета. Фотографии городов, поселков, сел и деревень
  9. Памятники монументального искусства Житомирской области. Житомир, издательство «Волынь», 2011, с. 156, 157, 169.
  10. «Памятник жертвам войны». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.