Այրող ապակին կամ այրող ոսպնյակը խոշոր ուռուցիկ ոսպնյակ է, որը կարող է խտացնել արևի ճառագայթները փոքր հատվածի վրա, տաքացնելով հատվածը, որի արդյունքում անպաշտպան մակերևույթը կբռնկվի։ Այրող հայելիներ ստանում են նման եղանակով մակերևույթների արտացոլման միջոցով բեկելով լույսը։ 18-րդ դարում դրանք օգտագործվում էին քիմիական ուսումնասիրությունների ժամանակ փակ ապակյա անոթներում նյութերի այրման համար։

Ջոզեֆ Պրիստլիի լաբորատորիայում այրող ոսպնյակ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրող ապակի» հոդվածին։