Այվազովսկու պատկերասրահ

Այվազովսկու պատկերասրահ, կառուցել է Հովհաննես Այվազովսկին՝ Թեոդոսիայում, 1845 թվականին, որպես տուն և արվեստանոց։ 1846 թվականին բացել է իր նկարների առաջին ցուցահանդեսը։ Դա Ռուսաստանում ժողովրդին մատչելի առաջին թանգարանն էր։ 1880 թվականին ծովանկարիչն իր տունը վերածել է հանրային պատկերասրահի։

Այվազովսկու պատկերասրահ
Տեսակթանգարան, պատկերասրահ, հուշային թանգարան և ազգային թանգարան
Երկիր Ուկրաինա[1]
ՏեղագրությունԹեոդոսիա[2][3]
ՎայրԹեոդոսիա
Հասցեвулиця Галерейна, 2, Феодосія, АР Крим, Україна[4]
Հիմնադրվել է1845[3]
Կայքfeogallery.org(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Միջոցառումներ խմբագրել

 

Այվազովսկու պատկերասրահում կազմակերպվել են Այվազովսկու գործերի ցուցահանդեսներ, ինչպես և երեկույթներ, ուր ելույթներ են ունեցել նաև դերասան Ադամյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, ջութակահար Հ. Նալբանդյանը։ Ղրիմի արվեստի այդ կենտրոնում մեծ ծովանկարչին աշակերտել են Ա. Կուինջին, Լ. Լագորիոն, Ա. Ֆեսլերը, Կ. Բոգաևսկին, Մ. Մահտեսյանը, Ս. Լատրին, Մ. Վոլոշինը։ 1921 թվականին Այվազովսկու պատկերասրահը ազգայնացվել է։ 1925 թվականից այնտեղ ցուցադրվել են նաև Այվազովսկու հետևորդների գործերը։ 1941 թվականին Այվազովսկու պատկերասրահի ֆոնդերն ու արխիվը պատերազմից փրկվել և տեղափոխվել են Երևան։

1942 թվականին, Այվազովսկու ծննդյան 125–ամյակի առթիվ, Երևանում ցուցադրվել է Այվազովսկու պատկերասրահի հավաքածուն, որը 1944 թվականին վերադարձվել է Թեոդոսիա։

Վերանորոգում խմբագրել

1946 թվականին ավարտվել է շենքի վերականգնումը, և Այվազովսկու պատկերասրահ կրկին սկսել է գործել։ Այն ծովանկարչության միակ թանգարանն է, որտեղ պահվում է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվազովսկու պատկերասրահ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 351