Այնթապի գավառակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այնթապ (այլ կիրառումներ)
Այնթապ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Գտնվում էր Բայազետի գավառի կենտրոնական մասում։
Գավառակ | |
---|---|
Այնթապ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Բայազետի գավառ |
Այլ անվանումներ | Այնթաբ, Այնթափ, Անդաբ, Անդապ, Անթապ, Անթափ, Անտափ, Դութախ, Դութաղ, Էնթաբ, Էնթապ, Թութակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 3 900 մարդ (XIX դարավերջ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Այնթապցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Այնթապը տարածքով համապատասխանում է Ծաղկոտն գավառին։ Կենտրոնը Այնթապ գյուղաքաղաքն էր։ Տարածքով Այնթապի գավառը հավասար է Բայազետի գավառակին։
Կլիմա խմբագրել
Ունի բարեխառն կլիմա։
Աշխարհագրություն խմբագրել
Ջուրն առատ է, հողը բերրի է։ Ունի ծաղկավետ արոտներ։
Պատմություն խմբագրել
1915-1918 թվականներին հայերի մեծ մասը բնաջնջվեց Մեծ Եղեռնի պատճառով։ Ողջ մնացածների մի մասը կարողացավ ապաստանել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն խմբագրել
XIX դարի վերջին ուներ 80 բնակավայր՝ 3900 բնակչով։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության զբաղմունքը անասնապահությունն ու արհեստագործությունն էր[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 235
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն