Այծեմնիկ Օհանյան (օգոստոսի 27, 1957(1957-08-27), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[1]։

Այծեմնիկ Օհանյան
Ծնվել էօգոստոսի 27, 1957(1957-08-27) (66 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1980)
Մասնագիտությունբժիշկ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Հերացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Այծեմնիկ Օհանյանը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 8-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական)։ 1980 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ընդհանուր բժշկության ֆակուլտետը, իսկ 1981 թվականին՝ նույն ֆակուլտետի կլինիկական ինտերնատուրան (բուժական գործ)։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1981 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Կիրովականի առաջին բուժմիավորման թերապևտ, 1989-1998 թվականներին՝ Վանաձորի առաջին պոլիկլինիկայի գերձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ։ 1998-ից մինչև 2002 թվականը աշխատել է «Վանաձորի 2-րդ հիվանդանոց» ՊՓԲԸ-ում՝ որպես բժիշկ-սոնոգրաֆիստ։ 2002-2007 թվականներին եղել է «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ ախտորոշիչ բաշանմունքի վարիչ, 2007-2008 թվականներին՝ Վանաձորի «թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ։ 2008 թվականից մինչև 2012 թվականը եղել է «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, 2012-2014 թվականներին՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ, 2014-ից մինչև 2018 թվականը՝ «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ բժիշկ-սոնոգրաֆիստ։ 2000-2018 թվականներին զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ մատուցելով բժշկական ծառայություն։

2005 թվականից մինչև 2008 թվականը եղել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով 2016 թվականից մինչև 2018 թվականը եղել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ։

2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։

2018 թվականի օգոստոսի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել