Այդպես են վարվում բոլորը

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած օպերա-բուֆֆա երկու գործողությամբ

Այդպես են վարվում բոլորը, KV 588, (ամբողջական անունը՝ «Այդպես են վարվում բոլորը կամ Սիրահարների դպրոց», իտալ.՝ Cosi fan tutte, ossia La scuola degli amanti), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած օպերա-բուֆֆա երկու գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակ՝ Լորենցո դա Պոնտե։ Առաջին ներկայացումը կայացել է 1790 թ. հունվարի 26-ին Վիեննայի արքունական թատրոնում (Theater an der Burg)՝ արժանանալով ջերմ ընդունելության[2]։ Սակայն 5 ներկայացումից հետո այն առժամանակ հանվել է խաղացանկից Ավստրիայի Յոզեֆ II կայսեր մահվան պատճառով։ Սուգի ժամանակաշրջանն անցնելուց հետո կայացել է ևս 5 ներկայացում[2]։ Ներկայումս, շնորհիվ այն հանգամանքի, որ օպերան պարունակում է Մոցարտի երբևիցե ստեղծած առավել գեղեցիկ երաժշտությունը, այն երգահանի հաճախ բեմադրվող ստեղծագործություններից մեկն է։

Այդպես են վարվում բոլորը
իտալ.՝ Così fan tutte, ossia La scuola degli amanti
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրուրախ դրամա, օպերա-բուֆֆա և օպերա[1]
ԿոմպոզիտորՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Լորենցո դա Պոնտե[1]
Սյուժեի աղբյուրԿերպարանափոխություններ և Տրոֆոնիոյի անձավը
Գործողությունների քանակ3 (8 պատկեր)
Գործողության տեղՆեապոլ
Գործողության ժամանակXVIII դ.
ԿերպարներDespina?, Don Alfonso?, Fiordiligi?, Dorabella?, Ferrando?, Guglielmo? և Q63676339?
Ստեղծման տարեթիվ1790
Առաջնախաղի տարեթիվհունվարի 26, 1790[1]
Առաջնախաղի վայրՎիեննա, Burgtheater
Կատալոգի համար588
Մասն էՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերանի ցանկ
Հրատարակման տարեթիվ1791 և 1792
 Così fan tutte Վիքիպահեստում

Գործող անձինք խմբագրել

Դերերգ Ձայն Առաջին ներկայացման դերաբաշխում, 1790 թ. հունվարի 26
(դիրիժոր՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)
Ֆիորդիլիջի, օրիորդ Ֆերարա քաղաքից, Դորաբելլայի քույրը, ապրում է Նեապոլում սոպրանո Ադրիանա Ֆերարեզե դել Բենե
Դորաբելլա, օրիորդ Ֆերարայից, Ֆիորդիլիջիի քույրը, ապրում է Նեապոլում մեցցո-սոպրանո Լուիզա Վիլնյով
Գուլիելմո, Ֆիորդիլիջիի սիրելին, զինվորական բարիտոն Ֆրանչեսկո Բենուչչի
Ֆերանդո, Դորաբելլայի սիրելին, զինվոր տենոր Վինչենցո Կալվեզի
Դեսպինա, սպասուհի սոպրանո Դորոթեա Բուսսանի
Դոն Ալֆոնսո, տարեց փիլիսոփա բաս Ֆրանչեսկո Բուսսանի
Երգչախումբ՝ զինվորներ, սպասավորներ, նավաստիներ

Կարճ բովանդակություն խմբագրել

Օպերայի գործողությունները տեղի են ունենում Նեապոլ քաղաքում մոտ 1790 թ.։

Առաջին գործողություն խմբագրել

Տեսարան 1. Սրճարան խմբագրել

Նեապոլի սրճարաններից մեկում Ֆերանդոն և Գուլիելմոն (երկու սպաներ) համոզվածություն են հայտնում, որ իրենց նշանածները (համապատասխանաբար՝ Դորաբելլան և Ֆիորդիլիջին) հավերժ հավատարիմ են լինելու իրենց։ Դոն Ալֆոնսոն միանում է բանավեճին և առաջարկում է գրազ առ այն, որ նա կարող է մեկ օրվա ընթացքում ապացուցել, որ ո՛չ Դորաբելլան և ո՛չ էլ Ֆիորդիլիջին ոչնչով չեն տարբերվոմ այլ կանանցից, ունեն նույն փոփոխական բնավորությունը։ Ֆեռնանդոն և Գուլիելմոն ընդունում են գրազը։ Պայմանները պարզ են. երկու սպաները պարտավոր են մոտակա օրը իրենց սիրելի կանանց փորձության ենթարկելու նպատակով անել այն ամենն, ինչ նրանց կկարգադրի դոն Ալֆոնսոն, ոչ մի դեպքում չբացահայտելով նրանց գրազի առարկան։

Տեսարան 2. Ծովափնյա զբոսայգի խմբագրել

Ֆիորդիլիջին և Դորաբելլան գովաբանում են իրենց տղամարդկանց (զուգերգ՝ «Ah guarda sorella» — «Ահ, տե՛ս քույրիկ»)։ Ներս է մտնում Ալֆոնսոն, որը վատ լուր է հայտնում. սպաներին կանչել են պատերազմի։ Ներս են մտնում Ֆերնանդոն և Գուլիելմոն գալիս են սրտով կոտրված և հրաժեշտ տալիս (կվինտետ՝ «Sento, o Dio, che questo piede è restio» — «Ես զգում եմ, ո՜վ Աստված, որ իմ ոտքը դժկամ է»)։ Մինչ տղամարդկանց հետ նավը հեռանում է, Ալֆոնսոն և քույրերը մաղթում են նրանց ապահով ճանապարհորդություն (տերցետ՝ «Soave sia il vento» — «Թող քամին մեղմ լինի»)։ Ալֆոնսոն, մենակ մնացած, ուրախությամբ գուշակում է, որ կանայք (ինչպես բոլոր կանայք) հավատարիմ չեն լինի (արիոզո՝ «Oh, poverini, per femmina giocare cento zecchini?» - «Օ՜, խեղճ տղաներ, կնոջ վրա 100 ցեխին գրազ գալ»)։ .

Տեսարան 3. Քույրերի առանձնատուն խմբագրել

Գալիս է Դեսպինան (սպասուհին) և հարցնում է, թե ի՞նչ է պատահել։ Դորաբելլան ողբում է մենակ մնալու տանջանքների համար (արիա՝ «Smanie implacabili» — «Տանջանքներն անհաշտելի»)։ Դեսպինան ծաղրում է քույրերին՝ խորհուրդ տալով նրանց նոր սիրեկաններ վերցնել, քանի դեռ նրանց նշանածները բացակայում են (արիա՝ «In uomini, in soldati, sperare fedeltà?» - «Տղամարդկանցից, զինվորականներից դուք հավատարմությու՞ն եք ակնկալում»)։ Քույրերի հեռանալուց հետո գալիս է Ալֆոնսոն։ Երկյուղ կրելով, որ Դեսպինան կճանաչի կերպարանափոխված տղամարդկանց՝ նա կաշառում է սպասուհուն, որպեսզի նա օգնի գրազը շահելու գործում։ Այնուհետև ժամանում են երկու տղամարդիկ՝ բեղավոր ալբանացիների հագուստով (սեքսետ՝ «Alla bella Despinetta» — «Հանդիպեք գեղեցիկ Դեսպինետային»)։ Ներս են մտնում քույրերը, որոնք տագնապած են իրենց տանը տարօրինակ տղամարդկանց առկայությունից։ «Ալբանացիները» քույրերին ասում են, որ իրենց քույրերի հանդեպ սերն է այստեղ բերել։ Սակայն քույրերը հրաժարվում են ընդունել նրանց սիրահետումները։ Ֆիորդիլիջին խնդրում է «ալբանացիներին» հեռանալ և խոստանում է հավատարիմ մնալ իր նշանածին (արիա՝ «Come scoglio» — «Ինչպես ժայռ»)։ «Ալբանացիները» շարունակում են քույրերի սրտերը գրավելու փորձերը, Գուլիելմոն այնքան հեռու է գնում, որ մատնանշում է իր բոլոր տղամարդկային հատկանիշները (արիա՝ «Non siate ritrosi» — «Մի՛ ամաչեք»), բայց ապարդյուն։ Ֆերանդոն, մնալով մենակ և կանխազգալով հաղթանակը, գովաբանում է իր սերը (արիա՝ «Un'aura amorosa» — «Սիրող շունչ»)։

Տեսարան 3. Ծովափնյա զբոսայգի խմբագրել

Քույրերը տխրության մեջ են` հիշելով պատերազմ գնացած իրենց նշանածներին։ Հանկարծ հայտնվում են «ալբանացիները» և սպառնում թույն խմել, եթե քույրերը չընդառաջեն իրենց սիրահետումներին։ Մինչ Ալֆոնսոն փորձում է հանգստացնել նրանց, նրանք խմում են «թույնը» և ձևացնում, թե կորցրել են գիտակցությունը։ Շուտով դեպքի վայր է գալիս «բժիշկը» (դա զգեստափոխված Դեսպինան է) և, օգտագործելով մեծ մագնիսի բուժիչ ուժը, կարողանում է վերակենդանացնել «ալբանացիներին»։ Տղամարդիկ, ձևացնելով, թե դեռ ամբողջովին ուշքի չեն եկել, Դորաբելլայից և Ֆիորդիլիջիից համբույր են պահանջում՝ համարելով որ դրախտում են և նրանց անվանելով աստվածուհիներ։ Քույրերը հրաժարվում են, նույնիսկ երբ Ալֆոնսոն և բժիշկը (Դեսպինա) հորդորում են նրանց համաձայնվել։

Երկրորդ գործողություն խմբագրել

Տեսարան 1. Քույրերի ննջասենյակ խմբագրել

Դեսպինան հորդորում է քույրերին ենթարկվել «ալբանացիների» սիրահետումներին (արիա՝ «Una donna a quindici anni» — «Տասնհինգ տարեկան կին»)։ Իր հեռանալուց հետո Դորաբելլան Ֆիորդիլիջիին խոստովանում է, որ ինքը հետաքրքրված է, և երկուսն էլ համաձայնում են, որ սոսկ սիրախաղը ոչ մի վնաս չի կարող պատճառել և կօգնի նրանց ժամանակն անցկացնել, մինչ նրանք սպասում են իրենց սիրեկանների վերադարձին (դուետ՝ «Prenderò quel brunettino» — «Ես կվերցնեմ թխահերին»)։

Տեսարան 2. Ծովափնյա զբոսայգի խմբագրել

Տեսարան 3. Քույրերի առանձնատան սենյակ խմբագրել

Տեսարան 4 խմբագրել

Ընտրյալ սկավառակագրություն խմբագրել

Տարի Դերերգեր (Ֆիորդիլիջի, Դորաբելլա, Դեսպինա, Ֆերանդո, Գուլիելմո, Ալֆոնսո) Դիրիժոր Ձայնագրող ստուդիա
1954 Էլիզաբեթ Շվարցկոպֆ, Նան Ներիմեն, Լիզա Օտտո, Լեոպոլդ Սիմոնո, Ռոլանդո Պաներայի, Սեստո Բրուսկանտինի Հերբերտ ֆոն Կարայան EMI
1955 Լիզա Դելա Կազա, Քրիստա Լյուդվիգ, Էմի Լուզ, Անտոն Դերմոտա, Էրիկ Կունց, Փոլ Շյոֆլեր Karl Böhm Decca
1962 Էլիզաբեթ Շվարցկոպֆ, Քրիստա Լյուդվիգ, Հանի Ստեֆեկ, Ալֆրեդո Կրաուս, Ջուզեպպե Տադդեի, Վալտեր Բերրի Կարլ Բյոմ EMI
1967 Լեոնտին Փրայս, Տատիանա Տրոյանոս, Ջուդիթ Ռասկին, Ջորջ Շիրլի, Շերիլ Մայլնզ, Էցիո Ֆլաջելլո Էրիխ Լեյնսդորֆ RCA
1971 Մարգարեթ Փրայս, Իվոն Մինթոն, Լյուչիա Պոպպ, Լուիջի Ալվա, Ջերայնթ Էվանս, Հանս Սոտին Օտտո Կլեմպերեր EMI
1974 Փիլար Լորենգար, Տերեզա Բերգանցա, Ժանե Բերբիե, Ռայլանդ Դևիս, Տոմ Կրաուզե, Գաբրիել Բաքե Ջորջ Շոլթի Decca
1974 Մոնսերատ Կաբալիե, Ջանեթ Բեյքեր, Իլեանա Կոտրուբաշ, Նիկոլայ Գեդդա, Վլադիմիրո Գանցարոլլի, Ռիչարդ Վան Ալան Քոլին Դևիս Philips
1975 Գունդուլա Յանովից, Բրիգիթ Ֆասբենդեր, Ռերի Գրիսթ, Փիթեր Շրայեր, Ռոլանդո Պաներայի, Հերման Փրեյ Կարլ Բյոմ Deutsche Grammophon
1977 Կիրի Տե Կանավա, Ֆրեդերիկա ֆոն Շտադե, Տերեզա Ստրատաս, Դևիդ Ռենդալ, Ֆիլիպ Հաթենլոքեր, Ժյուլ Բաստին Ալան Լոմբար Erato
1988 Կիրի Տե Կանավա, Էն Մյուրեյ, Մարի ՄըքԼոլին, Հանս Փիթեր Բլոշվից, Թոմաս Հեմփսոն, Ֆերուչո Ֆուրլանետո Ջեյմս Լիվայն Deutsche Grammophon
1989 Լեյլա Քուբերլի, Սեսիլիա Բարտոլի, Ջոան Ռոջերս, Կուրտ Սթրեյթ, Ֆերուչո Ֆուրլանետո, Ջոն Թոմլինսոն Դենիել Բարենբոյմ Erato
1994 Renée Fleming, Anne Sofie von Otter, Adelina Scarabelli, Frank Lopardo, Olaf Bär, Michele Pertusi Georg Solti Decca
2009 Karita Mattila, Anne Sofie von Otter, Francisco Araiza, José van Dam, Thomas Allen Sir Neville Marriner Decca
2012 Miah Persson, Angela Brower, Mojca Erdmann, Rolando Villazón, Adam Plachetka, Alessandro Corbelli Yannick Nézet-Séguin Deutsche Grammophon
2014 Simone Kermes, Malena Ernman, Anna Kasyan, Kenneth Tarver, Christopher Maltman, Konstantin Wolff Teodor Currentzis Sony

Ծանոթագրություններ և հղումներ խմբագրել