Այգեստան (Շահումյանի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)

Այգեստան, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գտնվում է Խանլար քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք։ 1990-ական թվականների Արցախյան ազատամարտից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։

Գյուղ
Այգեստան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Համայնք Գետաշեն համայնք
Այլ անվանումներԱբլահ Նոր
Բնակչություն442 մարդ (1969)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Պատմություն խմբագրել

1920 թվականին Աբլահ (այժմ Այգեստան) գյուղի բնակիչների կողմից հարթավայրում հիմնվել է նոր գյուղ և բնակիչներ տեղափոխվել են այդտեղ։

Բնակչություն խմբագրել

1968 թվականին ուներ 442 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, բանջարաբուծությունն ու հացահատիկների մշակությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

1986 թվականի դրությամբ հին գյուղում կանգուն էր XV-XVI դարի հայկական եկեղեցին։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ունեցել է ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 228

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.