Այգավան

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Այգավան (նախկին անվանումը՝ Ռեհանլու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոն Արտաշատից մոտ 12 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 840 մ։

Գյուղ
Այգավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ԳյուղապետՎիգեն Հարությունյան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես21.2 կմ²
ԲԾՄ840 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն4 569 մարդ (2017)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Այգավան (Հայաստան)##
Այգավան (Հայաստան)
Այգավան (Արարատի մարզ)##
Այգավան (Արարատի մարզ)

Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին և Այգավան է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին[1]։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -13-ից -15 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։

Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգավանի մշտական բնակչությունը կազմել է 3914, առկա բնակչությունը՝ 3760 մարդ[2]։ Ըստ 2011 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչության 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները 63%, հետաշխատունակները՝ 8%։ Հիմնադրման պահից բնակիչները հայեր են[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 206 մարդ [4]
1897 346 մարդ [5]
1926 589 մարդ [5]
1941 467 մարդ [4]
1959 1992 մարդ [4]
1979 3103 մարդ [4]
1989 3687 մարդ [6]
2001 4058 մարդ [4]
2011 3914 մարդ [7]


Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 1300 տնտեսություն։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 570 հա։ Գյուղատնտեսական հողհանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%։

Համայնքի հողերի օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 65 հա և 169.9 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 3627 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերում, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։

Համայնքի հիմնախնդիրներից է ոռոգման և խմելու ջրի, ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների, մշակույթի տան և մանկապարտեզի վերանորոգումը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 226
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. 5,0 5,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  6. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 551. — 4696 p.
  7. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգավան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 340