Այբեկ
Այբեկ (ուզբ.՝ Oybek, Մուսա Թաշմուհամեդով, ուզբ.՝ Muso Toshmuhammad դեկտեմբերի 28 1904 (հունվարի 10 1905) կամ հունվարի 10, 1905, Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հուլիսի 1, 1968, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ խորհրդային գրող։ Ուզբեկստանի ժողովրդական գրող (1965)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից[1]։ Ուզբեկական ԽՍՀ ԳԱ ակադեմիայի ակադեմիկոս (1943)։
Այբեկ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28 1904 (հունվարի 10 1905) կամ հունվարի 10, 1905 |
Ծննդավայր | Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 1, 1968 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ և վիպասան |
Լեզու | ուզբեկերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Q20533434? |
Զավակներ | Bekjon Toshmuhamedov? |
Musa Tashmukhamedov Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է դեկտեմբերի 28 (1905-ի հունվարի 10)–ին, Տաշքենդում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Զգացմունքներ», լույս է տեսել 1926-ին։ Լավագույն գործը «Նավոի» (1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) պատմա-կենսագրական վեպն է։ «Զաֆար և Զահրա» (1951) պոեմում, «Լույսի որոնումները» (1956) վիպակում և այլ գործերում նկարագրել է Պակիստանի աշխատավորների կյանքը և պայքարը խաղաղության, դեմոկրատիայի համար։ Այբեկի նշանավոր գործերից են նաև «Մանկություն» (1962, Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակ) ինքնակենսագրական վիպակը և սոցիալիստական հեղափոխությանը նվիրված «Մեծ ուղի» (1967) վեպը։ Այբեկը եղել է 5–6-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մահացել է 1968 թվականի հուլիսի 1-ին, Տաշքենդում։
Պարգևներ խմբագրել
- Ուզբեկստանի ժողովրդական գրողի կոչում (1965)
- Ստալինյան մրցանակ՝ առաջին աստիճանի (1946) — «Նավոի» վեպի համար (1945)
- Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակ — «Մանկություն» գրքի համար (1964)
- 2 Լենինի շքանշան
- «Բույուկ հիզմաթլարի ուչուն» («Մեծ ծառայությունների համար») շքանշան (2000) — հետմահու[2]
- չորս այլ շքանշան ու մեդալներ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ |О награждении мастеров литературы и искусства, внесших огромный вклад в развитие узбекской национальной культуры|2000-08-25|УП|2702|2363217}}
Արտաքին հղումներ խմբագրել
- Ուզբեկական գրականության կայքը Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
- Айбек // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Сайт «По страницам узбекской литературы»(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այբեկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 339)։ |