«Այա» (լատիշ․՝ «Aija»), 1987 թվականի խորհրդային երկսերիանոց հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վարիս Բրասլին Յանիս Յաունսուդրաբինշի համանուն վեպի հիման վրա[1]։

Այա
լատիշ․՝ Aija
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1987
Լեզուլատիշերեն
ՌեժիսորՎարիս Բրասլա
ԴերակատարներZane Jančevska? և Juris Žagars?
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին Լատվիայում։ Յանիսը երկար բացակայությունից հետո վերադառնում է հայրենի գյուղ՝ իրեն համոզելով, որ գնում է ծնողների մոտ, այլ ոչ թե իր պատանեկան սիրուն տեսնելու։ Նախկինում նա, չկարողանալով համակերպվել Այայի ամուսնության հետ, որին սիրում էր մանկուց, մեկնել էր Ռիգա։ Պարզվում է, որ Այայի ամուսինը՝ երբեմնի հարուստ գյուղացին, հարբեցողությամբ է տարվել ու մահացել, իսկ Այան մենակ է մնացել երեք երեխաների հետ։ Նախկին զգացմունքով տարված՝ Յանիսը, մոռանալով նախկին վիրավորանքները և հակառակ ծնողների խնդրանքներին, ամուսնանում է նրա հետ։ Բայց շուտով հասկանում է, որ Այան իր հետ ամուսնացել է ոչ թե սիրելով, այլ աղքատությունից դուրս գալու հույսով։ Յանիսը հավատում է, որ աշխատասիրությունն ու պարկեշտությունը ընտանիք կբերեն հարստություն և երջանկություն, բայց Այան արդեն սովոր է այլ կյանքի... Շուտով Յանիսն իմանում է, որ Այան հանդիպում է իր վաղեմի ընկեր Այզուպսի հետ, որը ժամանակ առ ժամանակ նրան գումար է տալիս։ Չկարողանալով տանել դա՝ Յանիսը հեռանում է կյանքից։

Դերերում խմբագրել

  • Զանե Յանչևսկա – Այա
  • Յուրիս Ժագարս – Յանիս
  • Դիտա Կրենբերգա – Իևա
  • Աննա Լիեդսկալնինյա – Յանիսի մայրը
  • Վալդեմարս Զանդբերգս – Յանիսի հայրը
  • Վելտա Լինե – տանտիրուհի
  • Էդուարդ Պավուլս – տանտեր
  • Դացե Էվերսա – Պակալնե
  • Պաուլ Բուտկևիչ – Պակալնս
  • Յուրիս Կամինսկի – Զիզումս
  • Վիզմա Կալմե – Զիզումա
  • Անդրես ԲերզինեշՅուրիս Այզուպս

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
  • Սցենարի հեղինակներ՝ Ալվիս Լապինշ, Յանիս Յաունսուդրաբինշ
  • Օպերատոր՝ Ալվիս Մենգոտս
  • Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
  • Նկարիչ՝ Դայլիս Ռոժլապա[2]

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության պատվերով, պրեմիերան տեղի է ունեցել 1987 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայի հեռուստատեսությունում։

Սա վեպի երկրորդ էկրանավորումն է, առաջինը 1959 թվականի «Արձագանք» ֆիլմն է։

Ֆիլմը նկարահանելու որոշման վերաբերյալ ռեժիսոր Վարիս Բրասլան ասել է, որ իրեն այն ժամանակ գրավել է գրական հիմքը․ ինքն ակնածանքով էր բացում վեպը․

Նրանում քիչ են սոցիալական հարցերը, ավելի շատ են մարդկային պահերը և բնավորությունները։ Շատ մարդկային, էթրիկական, բարոյական բաներ են ի հայտ գալիս։ Յանիս Յունսուդրաբինշը շատ նուրբ է հյուսում սյուժեն։ Վեպի հերոս Յանիսը՝ կոպտաբար վիրավորված շատ նուրբ հոգի է, որը զոհվում է։ Այնտեղ ինձ մարդկայնորեն մոտ երևույթներ կան։ Այնտեղ լեզուն և գյուղական օդը, որ ներսում է, յուրաքանչյուր էջում իմն է։

— ռեժիսոր Վարիս Բրասլա[3]

Քննադատություն խմբագրել

Սցենարիստն ու ռեժիսորը, ստեղծելով հայտնի ստեղծագործության իրենց տարբերակը, բավականաչափ համարձակ չեն եղել նոր էկրանային իրականության որոնումներում, սակայն ֆիլմը նկարահանվել է բարյացակամորեն, և այն հանդիսատեսի շրջանում հաջողություն ունի։

— Վիկտոր Ավոտինշ, «Искусство» ամսագիր, 1988 թվական[4]

Մրցանակներ խմբագրել

  • «Մեծ Կրիսատապ» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում գլխավոր դերում նկարահանված դերասանուհի Զանե Յանչևսկային։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Այա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Այա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. Režisors Varis Brasla: Katrs "ķinis" man ir gabaliņš no miesas, dvēseles vai dzīves Արխիվացված է Նոյեմբեր 5, 2019 Wayback Machine-ի միջոցով: // Latvijas Sabiedriskie Mediji, 02. novembris 2019
  4. Виктор Авотинь — Как погубить Яниса Балодиса? // Журнал «Māksla», 1988 год

Աղբյուրներ խմբագրել

  • Айя // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: «Дубль-Д», 1996. — 520 с. — стр. 14

Գրականություն խմբագրել

  • Скалбергс А. — «Айя» (о худож . фильме) // Ригас Балсс, 17 июня 1988