Ամպուրիաբրավա (կատ.՝ Empuriabrava, իսպ.՝ Ampuriabrava), զբոսաշրջային քաղաք Իսպանիայում։ Գտնվում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Ժիրոնա պրովինցիայում։ Քաղաքի բնակչությունը ամռան ամիսներին հասնում է գրեթե 80,000-ի։ Այստեղ ավելի հաճախ հանգստանալու են գալիս Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից։

Քաղաք
Ամպուրիաբրավա
կատ.՝ Empuriabrava, իսպ.՝ Ampuriabrava
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿատալոնիա
ՆահանգԺիրոնա
ՇրջանԿոստա Բրավա
ՔաղաքապետԽավիեր Մանուել Սանլեհե Բրիլետ
Հիմնադրված է1975 թ.
Մակերես2,5 կմ²
Բնակչություն7805[1] մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ17487
Պաշտոնական կայքAyuntamiento de Castellón de Ampurias
Ամպուրիաբրավա (Իսպանիա)##
Ամպուրիաբրավա (Իսպանիա)
Ամպուրիաբրավա (Կատալոնիա)##
Ամպուրիաբրավա (Կատալոնիա)

Ամպուրիաբրավան Ալտ Էմպորդա շրջանի մայրաքաղաքի՝ Ֆիգերասի հետ կապված է C-68 մայրուղով։

Պատմություն խմբագրել

Ամպուրիաբրավան կառուցվել է 1964-1975 թվականներին Միջերկրական ծովի Golf de Roses ծովածոցի ափին։ Քաղաքն ի սկզբանե կառուցվել է ճահիճների վրա և վերածվել է զբոսաշրջային համայնքի․ 1964 թվականին սկսվել են աշխատանքները, որոնք ավարտվել են 1975 թվականին։ Քաղաքի մոտակայքում է գտնվում Էմպուրիասի (Sant Martí d'Empúries) հունահռոմեական ակրոպոլիսը, որը կառուցվել է մ․թ․ա․ 575 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Albert Compte, Maria Crehuet i Joan Antoni Rodeja, Empuriabrava, 25 anys (1967-1992), Castelló d'Empúries, Ajuntament de Castelló d'Empúries, 1992.
  • Eva Gómez Fuentes, Empuriabrava i el turisme alemany, treball de fi de carrera de l'Escola Oficial de Turisme de Catalunya, 2000 (inèdit).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպուրիաբրավա» հոդվածին։