«Ամուսնալուծվածը» (անգլ.՝ The Divorcee), ամերիկյան սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ռոբերտ Լեոնարդի դրաման, որը թողարկվել է 1930 թվականին։ Գրող Ուրսուլա Պերրոտի «Նախկին կինը» վեպի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Չեստեր Մորիսը և Նորմա Շիրերը։ Վերջինս այդ դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի[4], իսկ ֆիլմը ներկայացվել է նույն մրցանակի որպես լավագույն ֆիլմ[5]։

Ամուսնալուծվածը
անգլ.՝ The Divorcee
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ կատակերգություն
ՀիմքEx-Wife?
Թվական1930
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Լեոնարդ[1][2]
ՊրոդյուսերՌոբերտ Լեոնարդ և Իրվինգ Թալբերգ
Սցենարի հեղինակՋոն Միհան, Նիկ Գրինդ և Զելդա Սիրս
ԴերակատարներՆորմա Շիրեր[3][2], Չեսթեր Մորիս[3], Կոնրադ Նայջել[3], Ռոբերտ Մոնտգոմերի[3], Ֆլորենս Էլդրիջ[3], Ջորջ Իրվինգ[3], Կարլ Սթոքդեյլ[3], Մերի Դորան[3], Ռոբերտ Էլիոթ[3] և Թայլեր Բրուք[3]
ՕպերատորՆորբերտ Բրոդին
ԵրաժշտությունՋեք Ելեն
ՄոնտաժՀյու Ուին
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն110 րոպե
 The Divorcee Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Թեդը (Չեստեր Մորրիսը), Ջերրին (Նորմա Շիրեր), Պոլը (Կոնրադ Նայջել) և Դորոթին (Ջուդիթ Վուդ) Նյու Յորքում ապրող սովորական ընկերախումբ են։ Ջերիի՝ Թեդի հետ ամուսնանալու որոշումը ճնշում է Պոլին, որովհետև նա վաղուց սիրահարված է աղջկան։ Նա հարբում է ու մեքենա վարելիս շրջում է այն, Դորոթին վնասվածք է ստանում, ինչից հետո խղճահարությունից ու պատասխանատվության վախից ամուսնանում է նրա հետ։

Անցնում է երեք տարի։ Ջերին իմանում է, որ Թեդը հարաբերություններ ունի այլ կնոջ հետ և ասում է նրան այդ մասին։ Երիտասարդը հայտարարում է, որ այդ ամենը լուրջ չէ, և ինքը սիրում է միայն իր կնոջը։ Աղջիկը չի հավատում նրան ու որոշում է վրեժ լուծել՝ այնպես անելով, որ իրեն սիրահարվի Թեդի լավագույն ընկերը՝ Դոնը (Ռոբերտ Մոնտգոմերի)։ Ի հավելումն դրա, Ջերին ամուսնալուծության դիմում է ներկայացնում և հեռանում է ամուսնուց։

Վշտից Թեդը դառնում է ալկոհոլամոլ, իսկ Ջերին հասկանում է, որ դեռ սիրում է Պոլին։ Սակայն Դորոթին Ջերիին խնդրում է հրաժարվել Պոլից։ Ջերին բարդ զգացմունքներ է տածում և հանկարծ գիտակցում է, որ դեռ սիրում է Թեդին և վերադառնում է նրա մոտ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Չեստեր Մորիս Թեդ Մարտին Թեդ Մարտին
Նորմա Շիրեր Ջերի Մարտին Ջերի Մարտին
Կոնրադ Նայջել Պոլ Պոլ
Ջուդիթ Վուդ Դորոթի Դորոթի
Ռոբերտ Մոնտգոմերի Դոն Դոն
Ֆլորենս Էլդրիջ Հելեն Բոլդուին Հելեն Բոլդուին
Հելեն Միլարդ Մերի Մերի
Ռոբերտ Էլիոթ Բիլ Բոլդուին Բիլ Բոլդուին
Մորի Դորան Ջանիս Մարադիտ Ջանիս Մարադիտ
Թայլեր Բրուք Հենք Հենք
Զելդա Սիրս Հաննա Հաննա

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ջերի Մարտինի դերի համար սկզբում հաստատվել է Ջոան Քրոուֆորդը[6], որը, ըստ տեղեկությունների, մինչև կյանքի վերջը չի կարողացել ներել Նորմա Շիրերի նրա համար, որ նա զբաղեցրել է իր տեղը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0020827/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film734852.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://www.imdb.com/title/tt0020827/fullcredits
  4. Thise, Mark (2008). Hollywood Winners & Losers A to Z. Hal Leonard Corporation. էջ 197. ISBN 0-879-10351-5.
  5. «The 3rd Academy Awards (1930) Nominees and Winners» (անգլերեն). The Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  6. Fleming, E. J. (2008). Paul Bern: The Life and Famous Death of the MGM Director and Husband of Harlow. McFarland. էջ 146. ISBN 0-786-43963-7.
  7. «Cast-aphrocies» (անգլերեն). Joan Crawford. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուսնալուծվածը» հոդվածին։