Ամիր Յարոն (անգլ.՝ Amir Yaron, 1964, Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի և ամերիկացի տնտեսագետ,, պրոֆեսոր, Իսրայելի բանկի կառավարիչ։

Ամիր Յարոն
Դիմանկար
Ծնվել է1964
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԹել Ավիվի համալսարան և Չիկագոյի համալսարան[1]
Մասնագիտությունտնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի բանկի կառավարիչ
 Amir Yaron Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ամիր Յարոնը ծնվել է Իսրայելում 1964 թվականին և իր մանկությունն անցկացրել է Ռամաթ ՀաՇարոնում և Ռամաթ Գանում։ 1985 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում՝ որպես NHS-ի ֆինանսական խորհրդատուի բաժնի սպա։ Թել Ավիվի համալսարանում ստացել է բակալավրի, ապա մագիստրոսի կոչում տնտեսագիտության ոլորտում, ավարտել է այն գերազանցությամբ 1989 թվականին։ Ուսումը շարունակել է Չիկագոյի համալսարանում, որտեղ 1994 թվականին ստացել է դոկտորի աստիճան։

Ավարտելուց հետո զբաղվել է հետազոտություններով և դասավանդել ԱՄՆ տարբեր համալսարաններում, նրա մասնագիտական կարիերայի մեծ մասը կապված է Փենսիլվանիայի համալսարանի հետ։ 2009 թվականից Ուորթոնի բիզնեսի դպրոցի ֆինանսների պրոֆեսոր է։ Աշխատել է Ֆիլադելֆիայի Դաշնային պահուստային բանկի գիտական խորհրդատու։

2018 թվականի հոկտեմբերի 9-ին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ ինքը ընտրել է Ամիր Յարոնին որպես Իսրայելի բանկի հաջորդ կառավարչի թեկնածու։ Նա այդ պաշտոնին պաշտոնապես հաստատվել է 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ փոխարինելով Կարնիտ Ֆլուգին, որի լիազորությունների ժամկետը լրացել է նոյեմբերին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Յարոն» հոդվածին։