Ամին Համիդ ալ-Հուվեյդի (արաբ․՝ وزارة الحربية‎‎, սեպտեմբերի 22, 1921(1921-09-22), Q12196054?, Եգիպտոս - հոկտեմբերի 31, 2009(2009-10-31), Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական, դիվանագիտական և ռազմական գործիչ, Եգիպտոսի ռազմական նախարար (1967-1968 թվականներ)։ Եգիպտոսի ռազմական հետախուզման միության պետ (1967—1970 թվականներ), քաղաքական գործիչ։

Ամին Համիդ ալ-Հուվեյդի
Ծնվել էսեպտեմբերի 22, 1921(1921-09-22)
ԾննդավայրQ12196054?, Եգիպտոս
Մահացել էհոկտեմբերի 31, 2009(2009-10-31) (88 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ
Մասնագիտությունդիվանագետ և գրող
Զբաղեցրած պաշտոններՊաշտպանության նախարար
ԿուսակցությունԱրաբական Սոցիալիստական Միություն

Կենսագրություն խմբագրել

1940 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան։

1951 թվականից դարձել է ռազմական գիտության մագիստրոս։ Ուսումը շարունակել է ԱՄՆ-ի բանակի հրամանատարա-շտաբային քոլեջում, Լիվենվորտի ամրոցում (Կանզաս

Ուսումն ավարտելուց հետո ալ-Հուվեյդին դասախոս է աշխատել Ռազմական ակադեմիայում։ Ավելի ուշ դարձել է Ռազմական-շտաբային քոլեջի պրոֆեսոր։ Իր ձեռքն է վերցրել Եգիպտոսի զինված ուժերի ռազմական գործողությունների հրամանատարությունը։ Կազմակերպել է Պորտ Սաիդի և Կահիրեյի պաշտպանությունը 1956 թվականի Սուեզի ճգնաժամի ժամանակ։ Եղել է հետախուզական ծառայության պետի տեղակալը։

Եղել է Եգիպտոսի ազատ սպաների գործողության անդամ։

Եղել է նախագահ Գամալ Աբդել Նասերի խորհրդատուն։

Գամալ Աբդել Նասերի հետ զբաղվել է դիվանագիտական և պետական պարտականություններով։ Եղել է Եգիպտոսի, Մարոկկոյի և Իրաքի դեսպանը, ազգային կառավարման նախարար և կաբինետի հարցերի պետական նախարար։

Գամալ Աբդել Նասերին հանձնարարում է նրան վերլուծել Իսրայելի դեմ ուղղված Վեցօրյա պատերազմում պարտության արդյունքը և պատճառը, որի արդյունքում ձերբակալվել են Սալահ Նասրը և Աբդել Հակիմ Ամերը, ինչպես նաև` վերակազմել բարոյալքված երկրի զինված ուժերը։

1967-1968 թվականներին զբաղեցրել է Եգիպտոսի ռազմական նախարարի պաշտոնը։

Եղել է Եգիպտոսի գլխավոր հետազոտական ծառայության պետ։ Պանարաբիստ է և ազգայնական։

Իր գլխավորությամբ Եգիպտոսի գլխավոր հետազոտական ծառայությունը Մոսադի 53 գործակալ է հայտնաբերել։

Նասերի մոտ ազգականը, որը հանդես է գալիս քաղաքական գործիչ Անվար Սադաթի դեմ 1971 թվականին, ձերբակալվել է մյուս 91 սպաների հետ` պետական դավաճանության մեջ մեղադրելով, կանգնել է Հեղափոխական տրիբունալի առաջ և դատապարտվել է 10 տարվա տնային կալանքի։

Արաբերեն և անգլերեն ավելի քան 50 գրքի, մամուլում և մասնագիտական ամսագրերում հայտնված հարյուրից ավելի քաղաքական մեկնաբանությունների հեղինակ է։

Ընտրված ստեղծագործություններ խմբագրել

  • How Zionist Leaders Think,
  • Lost Opportunities,
  • 50 Years of Storms
  • Telling What I saw
  • The 1967 War: The Secrets and Mysteries

Արտաքին հղումներ խմբագրել