Ամերիկյան ջրահավ
Ամերիկյան ջրահավ
Ամերիկյան ջրահավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Կռունկանմաններ (Gruiformes)
Ընտանիք Ջրահովվիկներ (Rallidae)
Ցեղ Fulica
Տեսակ Ամերիկյան ջրահավ (F. americana)
Միջազգային անվանում
Fulica americana
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ամերիկյան ջրահավ[1] (լատին․՝ Fulica americana), ոչ մեծ ջրային թռչուն ջրահովվիկների ընտանիքից։

Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը 40 սմ է։ Մեծ թռչունները մուգ մոխրագույն են, գլուխը և պարանոցը ավելի մուգ են։ Կտուցը և ճակատի շերտը սպիտակ են. ճակատի սպիտակ շերտի վերևի մասում գտնվում է շագանակագույն բիծ։ Ոտքերը դեղնավուն են։ Աղվամազ ունեցող ձագերը սև են, գլուխը և կտուցը` վառ կարմիր։

Տարածում խմբագրել

Բնակվում է Հյուսիսային Ամերիկայում, Կանադաից հարավ։ Տարածված են նաև Հարավային Ամերիկայի հարավից մինչև հյուսիս։ Հյուսիսում չվող ջրահավերն են, բայց արեալի մեծ մասում տեսակն առկա է չսառչող ջրերում։ Հայտնի են այս տեսակի չվեկ թռչուններ Եվրոպայի հարավում։

Կենսակերպ խմբագրել

 
Ամերիկյան ջրահավը գարնանային չսառչող ջրերում
 
Բնակության վայր

Բնակվում են բուսականությամբ լցված ջրամբարներում և ճահիճներում։ Լավ են լողում, հաճախ են երևում բաց ջրում։ Հաճախ է սուզվում։ Վազքաթափի ժամանակ թռչում է ծանր, աղմկոտ, բայց թռիչքի ժամանակ` արագ և համեմատաբար թեթև։ Սնվում է ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում։ Ամենակեր է, սնվում է ինչպես բուսական, այնպես էլ` կենդանական սնունդներով։ Բույնը շինում են բուսականությամբ հարուստ վայրերում, առափնյա բույսերում։ Ձագ հանելու ժամանակ նրանք շատ ագրեսիվ է լինում իրենց տեսակի ներկայացուցիչների հանդեպ։ Բազմացման եղանակին նրանք հանդիպում են շատ մեծ երամներով, ինչպես և` սև փարփարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 70. — 2030 экз

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ջրահավ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ջրահավ» հոդվածին։