Ամերիկահայ ուսանողների միություն

Ամերիկահայ ուսանողների միություն, կրթական և բարեսիրական կազմակերպություն։ Հիմնվել է 1910-ին, Նյու Յորքում։ Նպատակն է համախմբել ԱՄՆ-ի հայ մտավորականությանը, դասախոսներին, ուսանողներին, նպաստել օտար ափերում կրթական գործի զարգացմանը։ Միությունը զգալի դեր է կատարում ամերիկահայ երիտասարդությանը կրթելու, նրանց մասնագիտական կարողությունները համապատասխան ասպարեզներում ծառայեցնելու գործում, կրթաթոշակներ է հատկացնում կարիքավոր ուսանողներին։ Ունի մասնաճյուղեր Բոստոնում, Փրովիդենսում, Նյու Ջերսիում։

Ամերիկահայ ուսանողների միություն
Տեսակբարեգործական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1910
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։