Ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա
«Ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա» (ռուս.՝ «Берём всё на себя»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Շերստոբիտովը 1980 թվականին Բորիս Վորոբյովի «Ալեբախություն Կատոմարիի մոտ» վիպակի հիման վրա։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թվական | 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Շերստոբիտով |
Սցենարի հեղինակ | Եվգենի Շերստոբիտով |
Օպերատոր | Միխայիլ Չյոռնի |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Սյուժե խմբագրել
Ընթանում են Հայրենական մեծ պատերազմի վերջին ամիսները։ Հատուկ նշանակության նավաստիների խումբն ավագ լեյտենանտ Բալանդինի ղեկավարությամբ ստանում է հատուկ կարևորության գաղտնի հրաման՝ ներթափանցել թշնամու թիկունք և ոչնչացնել գերմաանցիների կողմից ջրասույզ արված հեղուկանավերի և հիդրոինքնաթիռների վրա գտնվող հրանոթային սարքավորումները, որպեսզի ապահովի խորհրդային դեսանտային զորքերի ազատ վայրէջքը։ Ինը կոմունիստ-կամավորականներից կազմված ջոկատին մեկ է օր տրված հրամանի կատարման համար, հետախուզական տվյալները բացակայում են, դիվերսիոն խումբը պետք է հույսը դնի միայն իր ուժերի վրա, ամեն ինչ վերցնի իր վրա։
Դերերում խմբագրել
- Վլադիմիր Նիկիտին – Բալանդին, ավագ լեյտենանտ, խմբի ղեկավար
- Գեորգի Դվորնիկով – Ֆեոդոր Կալինուշկին, առաջին կարգի ավագ
- Ալեքսանդր Կիրիլին – Վլաս Շերգին, գլխավոր ավագ
- Ալեքսանդր Չեռնյավսկի – Իվան Ռինդա, առաջին կարգի ավագ
- Ալեքսեյ Օորժակ – Մունկո Լապցույ, ավագ նավաստի
- Վալերի Պանարին – Եգոր Մուխին, երկրորդ կարգի ավագ
- Վիկտոր Ստեպանենկո – Օդինցով, սերժանտ, ռադիստ
- Իգոր Չեռնիցկի – Վլադիմիր Կոլոսով, ավագ նավաստի
- Ալեքսանդր Պարխոմենկո – Սեմյոն Լադոգա, երկրորդ կարգի ավագ
- Պավել Մորոզենկո – ծովակալ
- Ստանիսլավ Կորենև – առաջին կարգի կապիտան
- Նինա Իլյինա – Ֆեոդորի դուստրը
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ՝ Եվգենի Շերստոբիտով
- Ռեժիսոր՝ Եվգենի Շերստոբիտով
- Օպերատոր՝ Միխայիլ Չյոռնի
- Նկարիչ՝ Պյոտր Սլաբինսկի
- Կոմպոզիտոր՝ Միխայիլ Բոյկո
Թողարկում DVD խմբագրել
- 2010 թվականին ֆիլմը թողարկվել է «Ցենտրալ Փարթներշիպ» կոլեկցիոն հրատարակության կազմում «Երկնագույն էկրանի մոտ» շարքում՝ «Մեծ պատերազմի հերոսները։ Դիվերսանտներ և հատուկ նշանակության ջոկատայիններ»։ Ժողովածուում տեղ են գտել նաև «Ապրել մինչև լուսաբաց», «Ես Խորթիցան եմ» և «Ամրոց» ֆիլմերը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Информация об издании». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում