«Ամեն գնով» (անգլ.՝ Hell or High Water), 2016 թվականի ամերիկյան ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Դևիդ Մաքենզիի կողմից[5][6]։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 26-ին։ Ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ մրցանակների տարբեր անվանակարգերում։

Ամեն գնով
անգլ.՝ Hell or High Water
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, քրեական ֆիլմ, դրամա և նեովեսթեռն
ԹեմաTexas Ranger Division?
Թվական2016 և հունվարի 12, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Մակքենզի[2]
ՊրոդյուսերՓիթեր Բերգ, Կարլա Հաքեն և Ջուլի Յորն
Սցենարի հեղինակԹեյլոր Շերիդան
ԴերակատարներՔրիս Փեյն, Ջեֆ Բրիջես, Բեն Ֆոսթեր, Ջիլ Բիրմինգհեմ, Դեյլ Դիքի[3], Բաք Թեյլոր[3], Քեթի Միքսոն[3], Քևին Ռանկին[3], Մարին Արլենդ[3], Մելանի Պապալիա[3] և Թեյլոր Շերիդան
ՕպերատորՋայլս Նաթգենս
ԵրաժշտությունՆիկ Քեյվ և Ուորեն Էլիս (երաժիշտ)
ՄոնտաժՋեյք Ռոբերթս
Պատմվածքի վայրՕկլահոմա
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունLions Gate Entertainment
Տևողություն102 րոպե
Բյուջե12 000 000 $
Շահույթ35 000 000 $[4]
Պաշտոնական կայքէջ
 Hell or High Water Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Երկու եղբայրները, որոնցից մեկը բանտ էր նստել բանկ թալանելու համար, թալանում են մի շարք բանկեր, որպեսզի վճարեն պարտքերը հանգուցյալ մոր տան ու հողամասի համար, որտեղ նավթ է գտնվել։

Դերերում խմբագրել

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը դրական է ընդունվել քննադատների կողմից, որոնցից շատերը գովել են այն վեստերն ժանրի վերակենդանացման համար[7]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 98 % վարկանիշ 243 գրախոսությունների հիման վրա 10 հնարավորից 8,5 միջին միավորով[8]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 88 միավոր քննադատների 47 գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչում» կարգավիճակին[9]։

Chicago Sun-Times թերթից Ռիչարդ Ռոպերը ֆիլմին տվել է չորս հնարավորից չորս աստղ և այն անվանել «գեղեցիկ, խիստ և էլեգիական, որն ուզում ես նորից դիտել»[10]։ IGN պարբերականից Սամանթա Լեդվիգը ֆիլմը գնահատել է 9/10՝ գրելով, թե այն «զարմացնում է բարձ պատումով, շշմեցնում օպերատորական աշխատանքով և լրացոնւմ այդ ամռան թերությունները»[11]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2016 – մասնակցություն Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցույթին,
  • 2016 – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես), ինչպես նաև ընդգրկվել է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում,
  • 2016 – «Արբանյակ» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես), ինչպես նաև ներկայացվել է ևս երկու անվանակարգում՝ լավագույն ֆիլմ, լավագույն օրիգինալ սցենար (Թեյլոր Շերիդան),
  • 2017 – ներկայացվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Կառլ Հաքեն, Ժուլի Յորն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես), լավագույն օրիգինալ սցենար (Թեյլոր Շերիդան), լավագույն մոնտաժ (Ջեյք Ռոբերտս)[12],
  • 2017 – ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երեք անվանակարգում՝ լավագույն ֆիլմ - դրամա, երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Ջեֆ Բրիջես), լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան)[13],
  • 2017 – ներկայացվել է BAFTA մրցանակի երեք անվանակարգում՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Ջեֆ Բրիջես), լավագույն օրիգինալ սցենար (Թեյլոր Շերիդան), օպերատորի լավագույն աշխատանք (Ջայլս Նաթգենս),
  • 2017 – ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես),
  • 2017 – ներկայացվել է «Սատուրն» մրցանակի երկու անվանակարգում՝ լավագույն թրիլլեր, լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան),
  • 2017 – ընդգրկվել է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում[14],
  • 2017 – ներկայացվել է «Իմպերիա» մրցանակի երկու անվանակարգում՝ լավագույն թրիլլեր, լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան),
  • 2017 – «Անկախ ոգի» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Բեն Ֆոստեր), ինչպես նաև ներկայացվել է երկու անվանակարգերում՝ լավագույն սցենար (Թեյլոր Շերիդան), լավագույն մոնտաժ (Ջեյք Ռոբերտս),
  • 2017 – ներկայացվել է Կինոքննադատների Լոնդոնի խմբակի մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ջեֆ Բրիջես)
  • 2017 – ներկայացվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար (Թեյլոր Շերիդան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt2582782/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. http://www.boxofficemojo.com/movies/?page=intl&id=hellorhighwater.htm
  5. D'Alessandro, Anthony (2016 թ․ օգոստոսի 22). «The Perils Of Remakes Like 'Ben-Hur' As Moviegoers Continue To Worship 'Suicide Squad' – Monday Final B.O.». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. Jr, Mike Fleming (2012 թ․ ապրիլի 19). «Ex-'Sons Of Anarchy' Actor Taylor Sheridan Sells Script To Sidney Kimmel Entertainment». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. D'Alessandro, Anthony (2016 թ․ մայիսի 19). «'Hell Or High Water' Breaks Out On Croisette; Director David Mackenzie On Capturing "The Loss Of The Old West" – Cannes». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «Hell or High Water» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. «Hell or High Water». Metacritic. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. Richard Roeper (08/11/2016). «'Hell or High Water': Modern western the year's best film so far». Chicago Sun-Times (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. Samantha Ladwig (2016 թ․ օգոստոսի 14). «Hell or High Water Review» (ամերիկյան անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. Kimberly Nordyke and Hilary Lewis (1/24/2017). «Oscars: 'La La Land' Ties Record With 14 Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «Golden Globes 2017: The Complete List of Nominations». The Hollywood Reporter. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  14. Hipes, Patrick (2016 թ․ դեկտեմբերի 8). «AFI Awards: Best Of 2016 Film List Includes 'Silence', 'Hacksaw Ridge' & More». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեն գնով (ֆիլմ, 2016)» հոդվածին։