Ամենափրկիչ խաչքար (Մայր Աթոռ)

Ամենափրկիչ խաչքար, որը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի խաչքարերի շարքում՝ ժամացույցի աշտարակի հարևանությամբ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.9)[1]։

Ամենափրկիչ խաչքար
Ամենափրկիչ խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի խաչքարերի շարքում՝ ժամացույցի աշտարակի հարևանությամբ։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է եղել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 25 կմ արևելյան ուղղությամբ հեռու գտնվող Ջղինգյոլ գյուղատեղիում։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի խաչքարերի շարքում՝ ժամացույցի աշտարակի հարևանությամբ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Մամիկոնի հորն ու մորն։
ԽաչագործԽաչքագործն հավանաբար Վահրամն է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուներն են Գրիգորն ու Մամքանան։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1279 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը հարուստ է քանդակներով։ Արևն ու լուսինը պատկերված են համապատասխանաբար արծվի և ցուլի մեջքին, խաչյալ Քրիստոսի և խաչի երկու կողմում կանգնած են Մարիամ Աստվածածինն ու Հովհաննես ավետարանիչը, ներքևում՝ Հովսեփ Արեմաթացին և Նիկոդիմոսը, իսկ պատվանդանին պատկերված է ձին հեծած Գրիգոր իշխանը` առյուծին խոցելիս։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
Քարտեզ
Քարտեզ
 Amenaprkich khatchkar in Etchmiadzin Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի խաչքարերի շարքում` ժամացույցի աշտարակի հարևանությամբ։ Կանգնեցված է պատվանդանին։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 25 կմ արևելյան ուղղությամբ հեռու գտնվող Ջղինգյոլ գյուղատեղիից։

Քանդակ խմբագրել

 
Ամենափրկիչ խաչքար
 
Ձին հեծած Գրիգոր իշխանը` առյուծին խոցելիս

Արևն ու լուսինը պատկերված են համապատասխանաբար արծվի և ցուլի մեջքին, խաչյալ Քրիստոսի և խաչի երկու կողմում կանգնած են Մարիամ Աստվածածինն ու Հովհաննես ավետարանիչը, ներքևում` Հովսեփ Արեմաթացին և Նիկոդիմոսը, իսկ պատվանդանին պատկերված է ձին հեծած Գրիգոր իշխանը` առյուծին խոցելիս։ Համբարձման տեսարանը բացակայում է։ Ետնախորքի բուսական մշակումը, որը կազմված է արմավի ու շուշանի մոտիվների միախառնումով, շատ ավելի մանրամասն է ու համաչափ, քան Հաղպատի Ամենափրկիչ խաչքարինը։ Գողգոթան յոթակամար է, կենտրոնական կամարում Ադամի գլուխն իր չափերով անհամեմատ փոքր է մնացած բոլոր կերպարների գլուխխներից[2]։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարը հարուստ է վիմական արձանագրություններով[3][4].

Արձանագրություն 1 խմբագրել

Խաչքարի քիվին՝ ելնդագիր, 2 տող.

  1. ՏՐ ԱԾ ՈՂՈՐՄԻ ՊԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՈՅ ԵՒ
  2. ՄԱՄՔԱՆԱ` ՀԱՒՐ ԵՒ ՄԱՒՐ ՄԱՄԻԿՈՆԻՆ։

Համաձայն արձանագրության՝ խաչքարը պատվիրել են Գրիգորն ու Մամքանան, ի հիշատակ Մամիկոնի հորն ու մորն։

Արձանագրություն 2 խմբագրել

Խաչի ցուցանակին պիղատոսյան հեգնախոսքերը, ելնդագիր, 2 տող.

  1. ՍԱՅ Է ԹԱԳ
  2. ԱՒՈՐ ՀՐԷԻՑ։

Համաձայն արձանագրության վիմագրից, խաչքարը հանդիսանում է թագավորի տապանաքարը։

Արձանագրություն 3 խմբագրել

Խաչեցյալից աջ՝ առասպելական թրչունի մեջքին արեգակն է, 2 տող.

  1. ԱՐԵԳ
  2. ԱԿՆ

Արձանագրություն 4 խմբագրել

Խաչեցյալից ձախ՝ առասպելական եղջերուի մեջքին լուսինն է, 2 տող.

  1. ԼՈՒ
  2. ՍԻՆ

Արձանագրություն 5 խմբագրել

Խաչաթագին և վերին ուղղահայաց խաչաթևին՝ ելնդատառ, 2 տող.

  1. ԱՋ ՏՆ
  2. ՀՈԳ
  3. Ի ԱՅ

Արձանագրություն 6 խմբագրել

Խաչի վերին ուղղահայաց խաչաթևին՝ փորագիր, 1 տող.

  1. ՅՍ ՔՍ

Արձանագրություն 7 խմբագրել

Խաչի հորիզոնական խաչաթևին՝ փորագիր, 2 տող.

  1. ՁԵՌՔ, ՈՐ ԶԵՐԿԻՆՍ ԱՐԱՐԻՆ Տ
  2. ԱՐԱԾԵՑԵՐ Ի ԽԱՉԻՍ

Արձանագրություն 8 խմբագրել

Խաչից իջեցվելիք Տիրոջը գրկելու պատրաստ Արեմաթացու և ունելիով գամը քաշող հավատավորի լուսապսակներին, փորագիր, 1 տող.

  1. ՅՈՎՍԷՓ, [ՆԻԿՈԴԻՄ]ՈՍ

Արձանագրություն 9 խմբագրել

Խաչեցյալի ոտքերի տակ, փորա գիր, 9 տող.

  1. ՍԲ ԵՒ
  2. ՀԶԱՒՐ
  3. ՍԲ ԵՒ ԱՆ
  4. ՄԱՀ, ՈՐ
  5. Խ[Ա]ՉԵՑ
  6. ԱՐ, ՈՂ
  7. ՈՐՄԵԱՅ ՊԱՐ
  8. ՈՆ ՄԱՄԻԿՈՆ
  9. ԻՆ

Արձանագրություն 10 խմբագրել

Պատվանդանին, փորագիր, 2 տող.

  1. [ԵՍ]` ՄԱՄԻԿՈՆ Ծ[ԱՌԱՅ], ԿԱՆԿՆԵ
  2. ՑԻ ԶԱՄԵՆԱՓՐԿԻՉՍ Ի ԲԱՐԷ[ԽԱՒՍ]

Այլ տեղեկատվություն խմբագրել

  • Խաչքարը կոտրված վիճակում 1968 թվականին Վաղարշապատ է բերել Ս. Բարխուդարյանը[3]։
  • Խաչքարն իր քանդակային մոտիվներով նման է Հաղպատի և Դսեղի «Ամենափրկիչ» խաչքարերի հետ։ Չի բացառվում, որ դրանք միևնույն վարպետի գործն են։ Դսեղի «Ամենափրկիչ» խաչքարի պատվանդանի վերին աստիճանի հյուսիսային ճակատին փորագրված է հետևյալը. «ՎԱՐՀԱՄ ՅԻՇԵՑԷՔ»։ Վահրամը խաչքարագործն է, որին մասնագետներն վերագրում են նաև Վաղարշապատում գտնվող հիշյալ խաչքարը[3][5]։
  • Խաչքարի այն բեկորը, որի վրա փորագրված է եղել խաչքարի կերտման տարեթիվը` ԹՎԻՆ ՉԻԸ (1279), չի բերվել Մայր Աթոռ[3][6]։
  • Խաչքարի կազմողը հավանաբար Վահրամն է[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Հ. Լ. Պետրոսյան, Խաչքարեր, էջ 187-189
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  4. Գարեգին արք. Յովսեփիանց, Հաւուց Թառի Ամենափրկիչը, էջ 69-70
  5. ԴՀՎ, պրակ IX, էջ 394, արձանագրություն 871
  6. Գարեգին արք. Յովսեփիանց, Հաւուց Թառի Ամենափրկիչը, էջ 70