Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները

Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները (անգլ.՝ The Seven Habits of Highly Effective People) (1989), 1989 թվականին հրատարակված ինքնօժանդակման գիրք, որի հեղինակը Սթիվեն Քովին է։ 2004 թ. գրքի հրատարակման 15-րդ տարեդարձին արդեն 15 միլիոն օրինակ էր վաճառվել աշխարհի 38 լեզուներով։ Քովին նպատակին հասնելու արդյունավետ մոտեցում է առաջարկում։ Մոտեցման հիմքում ընկած է մարդու բարոյաէթիկական նորմերին հավատարիմ մնալու սկզբունքը, որը Քովին "հավերժական ճշմարտություն" է անվանում[1]։ 2011 թ. օգոստոսին Time ամսագիրը Յոթ սովորույթները ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում[2]։

Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները
անգլ.՝ The 7 Habits of Highly Effective People
ԵնթավերնագիրPowerful Lessons in Personal Change
ՀեղինակՍթիվեն Քովի
ՏեսակԻնքնազարգացման գրականություն
Ժանրէսսե
Թեմաանհատական աճ, ձեռնարկություն, կազմակերպություն և տարիքային հոգեբանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀաջորդԱմենաարդյունավետ մարդկանց ութ սովորույթները
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչFree Press
Հրատարակման տարեթիվ1989
OCLC56413718

Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գիրքը հավակնում է նկարագրել հաջողության հասնելու համար անհրաժեշտ մարդկային հատկանիշները, ցույց տալ ներդաշնակ (ինքնա)զարգացման, կյանքի իմաստի փնտրտուքի և հանգամանքներին դիմագրավելու լավագույն ուղին։

Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2018 թվականին[3]։

Գրքի փիլիսոփայությունը խմբագրել

Սթիվեն Քովին մեծ քանակությամբ գրականություն է ուսումնասիրել առաջնորդ և հաջողակ լինելու վերաբերյալ, ծանոթացել է բազմաթիվ մեծ մարդկանց կյանքին և եկել է այն եզրակացության, որ երկարաժամկետ հաջողության և իրական ինքնահաստատման հիմքը՝ որոշ հիմնարար սկզբունքներին, «հավերժական ճշմարտությանը» հավատարիմ լինելն է։ Քովին ժամանակակից լեզվով շարադրել է այն բարոյաէթիկական արժեքները, որոնք քարոզում են աշխարհի բոլոր կրոնները։ Նա իր փիլիսոփայության հիմքն է համարում մարդու ազատ ընտրության հնարավորությունը՝ ինչպես արձագանքել այս կամ այն իրադրությանը։

7 սովորույթներ խմբագրել

Յուրաքանչյուր գլուխ ներկայացնում է սովորույթներից մեկը[4], որը ներկայացվում է հետագա պարտադիր կատարման հրահանգներով։

Անկախություն կամ ինքնակառավարում խմբագրել

Առաջին երեք սովորույթները ամբողջացնում են կախվածությունից դեպի անկախություն շարժումը (այսինքն ինքնակառավարում)։

  • Սովորույթ1։ Եղիր նախաձեռնող

Կարճ նկարագրություն՝ Քո կյանքի ղեկը վերցրու քո ձեռքը, հասկանալով, որ քո կյանքի հաջողություններն ու արդյունավետությունը ուղղակիորեն կախված են քո որոշումներից (և որքանով են քո որոշումները համահունչ կյանքի սկզբունքներին)։ Պատասխանատու եղիր քո որոշումների և նրանցից բխող հետևանքների համար։

Եղիր ձեռներեց՝ ակտիվ։ Քո կյանքը այն չի հենց ինչ “պատահեց”։ Անկախ նրանից դու գիտակցում ես թե ոչ, այն դու ես մանրամասն մշակել։ Համենայն դեպս ընտրությունը դու ես կատարել։ Դու երջանկություն կամ տխրություն ես ընտրել։ Դու վճռականություն կամ անորոշություն ես ընտրել։ Դու հաջողություն կամ ձախողում ես ընտրել։ Դու խիզախություն կամ վախկոտություն ես ընտրել։ Հիշիր հենց այն պահը, հենց այն իրավիճակը, երբ նոր ընտրության հնարավորություն ես ունեցել։

Սովորույթ 1։ Նախաձեռնող լինել՝ դա քո կյանքի նկատմամբ պատասխանատվությունն է։ Դու չես կարող ամեն ինչ քո ծնողների կամ ծնողների ծնողների վրա գցել։ Նախաձեռնող մարդիկ գիտակցում են, որ իրենք կարող են պատասխանատու լինել։ Նրանք իրենց վարքագիծը չեն պայմանավորում կամ մեղքը գեների, հանգամանքների կամ եղանակի վրա չեն գցում։ Նախաձեռնող անձը նախաձեռնող լեզու է օգտագործում՝ ես կարող եմ, ես ուզում եմ, ես գերադասում եմ, և այլն։ Պասիվ անձը օգտագործում է պասիվ լեզու՝ չեմ կարող, ես պարտավոր եմ, եթե միայն։ Պասիվ մարդիկ հավատում են, որ իրենք պատասխանատու չեն իրենց ասածի և կատարածի համար՝ նրանք այլընտրանք չունեին։

  • Սովորույթ 2։ Սկսիր մտքում վերջը պատկերացնելով։

Կարճ նկարագրություն՝ Այս սկզբունքը հիմնված է այն փիլիսոփայության հիման վրա, ըստ որի ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ՝ գաղափարի մտահղացում (առաջին) և նյութական (երկրորդ) ստեղծում։ Բացահայտիր ինքդ քեզ։ Պարզիր քեզ հատկանշանական ամենակարևոր արժեքները և քո կյանքի նպատակները։ Պատկերացրու քո բազմազան դերերից յուրաքանչյուրի իդեալական բնութագրերը և փոխազդեցությունը կյանքում։

Այսպիսով, ինչ ես ուզում դու դառնալ երբ մեծանաս։ Այդ հարցը կարող է մի փոքր ծեծված թվալ, բայց մի ակնթարթ մտածիր դրա մասին։ Դու այժմ ճիշտ նա ես ով ուզում էիր դառնալ, ինչ երազում էիր, անում ես այն ինչ դու մշտապես ուզում էիր անել։ Եղիր համեստ։ Եթե քո սանդուղքը ճիշտ պատի ուղղությամբ չի դրված, քո ամեն մի քայլը քեզ ավելի արագ է տանում սխալ ուղղությամբ։ Սովորույթ 2-ը հիմնված է երևակայության վրա՝ մտքով պատկերացնել այն ինչ ներկայումս չես կարող տեսնել։ Դա հիմնված է այն սկզբունքի վրա, որ ամեն ինչ ստեղծում է երկու անգամ՝ գաղափարի մտահղացում (առաջին) և ֆիզիկական (երկրորդ) ստեղծում։ Ֆիզիկական ստեղծումը հետևում է մտավորին ճիշտ այնպես ինչպես նախագիծը կառույցին։ Սկսել վերջը գլխում ունենալով նշանակում է ամեն օր սկսել խնդիր կամ նախագիծ՝ պարզ պատկերացնելով քո ցանկալի ուղղությունը և նպատակակետը, ապա ի կատար ածել մտածածը։ Սովորույթ 2-ը սովորություն դարձնելու ամենալավ ճանապարհը՝ ինքդ քեզ խնդիրներ առաջադրելն է։ Դա կենտրոնացնում է նրա վրա ինչ դու ուզում ես լինել և անել։ Դա քո հաջողության պլանն է։ Այն քո նպատակները դնում է կենտրոնում և շարժում է քո իդեաները իրական աշխարհ։ Խնդիրներ դնելու կարողությունը քեզ դարձնում է քո կյանքի առաջնորդը։ Դու ստեղծում ես քո սեփական ճակատագիրը ապագան պատկերացնելով։

  • Սովորույթ 3։ Առաջնահերթ գործերը դիր առաջին տեղում ։

Կարճ նկարագրություն՝ Սա նշանակում է ապրել ավելի հավասարակշիռ. պետք է հասկանալ, որ ընթացիկ ամեն մի գործ պարտադիր չէ կատարել։ Ավելորդ գերլարվածության կարիք չկա։ Քովին կարևոր է համարում սովորել անհրաժեշտության դեպքում «ոչ» ասել և կենտրոնալ առաջնայնությունների վրա։

Պլանավորիր, դասակարգիր գործերը ըստ առաջնահերթության, և կատարիր շաբաթվա գործերը հիմնվելով ավելի շատ ըստ կարևորության քան ըստ հրատապության։ Ապրել ավելի հավասարակշիռ, դու պետք է հասկանաս, որ ընթացքում հանդիպող ամեն ինչ չէ որ պիտի կատարես։ Ավելորդ գերլարվածության կարիք չկա։ Կենտրոնացիր քո կարևորագույն առաջնահերթ գործերի վրա։ Սովորույթ 1 ասում է “ Դու պատասխանատու ես։ Դու ստեղծող ես։ Նախաձեռնող լինել դա պատասխանատվության մասին է։ Սովորույթ 2-ը առաջին կամ մտավոր ստեղծագործությունն է։ Սկսել վերջը պատկերացնելով դա երևակայության մասին Է։ Սովորույթ 3-ը հաջորդ ստեղծագործությունն է, ֆիզիկական ստեղծումը։ Այս սովորույթը այնտեղ է, երբ 1-ին և 2-րդ սովորույթները միասին առկա են։ Դա կատարվում է օրից օր, վայրկյանից վայրկյան։ Սովորույթ 3-ը նույնպես կյանքի կառավարման մասին է՝ քո նպատակների, արժեքների, դերերի և առաջնայնությունների։ Որո՞նք են ամենաառաջնայինները։ Ամենաառաջնայինները նրանք են, որոնք դու ինքդ ամենաշատն ես արժևորում։ Եթե դու առաջնայինները դնում ես առաջին տեղում, ապա ժամանակդ և գործողություններդ կազմակերպում և կարգավորում ես սովորույթ2-ում հիմնադրված քո անձնական առաջնայնությունների համաձայն։

Փոխադարձ կախվածություն խմբագրել

Հաջորդ երեք սովորույթները վերաբերում են փոխադարձ կախվածությանը (օրինակ, ուրիշների հետ աշխատելիս)։

  • Սովորույթ 4. Մտադրվել հաղթել առանց վնասելու՝ «Win-win»։

Կարճ նկարագրություն՝ Հաղթել առանց վնասելու՝ այլ մարդկանց հետ հարաբերությունները. այս սկզբունքը միավորվելուն ուղղված հատկություն է։ «Win-win»-ը կյանքը դիտարկում է որպես միասնական խաղադաշտ այլ ոչ մրցադաշտ։ Քո հարաբերություններում անկեղծորեն ձգտիր երկուստեք օգտավետ որոշումների կամ համաձայնությունների։ Գնահատիր և հարգիր մարդկանց, հասկանալով, որ բոլորի հաղթանակը՝ երկարաժամկետ առավել գերադասելի լուծում է, քան եթե ձեզանից միայն մեկը ճանապարհը շարունակելու հնարավորություն ստանա։

Հաղթել առանց վնասելու դա բարեհամբույր լինելու մասին չէ, ոչ էլ արագ հաջողության հասնելու տեխնիկայի մեջ է։ Դա մարդկանց հետ շփվելուն, միավորվելուն ուղղված հատկություն է։ Մեզանից շատերը սովորել ենք մեր ինքնագնահատականը տալ համեմատության, մրցակցության միջոցով։ Մենք հաջողություն ենք համարում այն, երբ մեկ ուրիշը ձախողում է, այսինքն երբ ես հաղթում եմ, դու կորցնում ես կամ երբ դու ես հաղթում, ես եմ կորցնում։ Կյանքը դառնում է զրոական գումարով խաղ։ Ասես միայն մի կտոր գաթա կա բոլորի համար, և եթե դու մեծ կտոր ես փախցնում, ինձ փոքրն է մնում, դա վախ չի, ես ուզում եմ համոզնած լինել, որ դու ավելի մեծը չստացար։ Մենք բոլորս խաղ ենք խաղում, բայց դա իսկապես զվարճալի է։ Win-win-ը կյանքը դիտարկում է որպես կոոպերատիվ արենա այլ ոչ մրցադաշտ։ Win-win-ը մտքի և սրտի այնպիսի կառուցվածք է, որ բոլոր մարդկային փոխհարաբերություններում մշտապես փնտրում է միասնական օգուտ։ Վինվինը փոխադարձ օգտավետ և բավարարված համաձայնության կամ լուծման մեթոդ է։ Մենք երկուսս էլ ստանում ենք գաթա և այն թվում է չափազանց համով։

  • Սովորույթ 5. Փորձել նախ հասկանալ, ապա հասկացվել։

Կարճ նկարագրություն՝ Հարաբերություններ ստեղծելու և պահպանելու կարողությունը ամենակարևորն է կյանքում։ Մարդիկ տարիներ են ծախսում խոսել, կարդալ և գրել սովորելու համար։ Պետք է նաև սովորել լսել։ Լսելու՝ այսինքն պատրաստ լինել խորապես հասկանալու մեկ ուրիշի մոտեցումները։

Փորձիր սկզբում հասկանալ, ապա հասկացվել։ Շփվելու կարողությունը ամենակարևորն է կյանքում։ Դու տարիներ ես կորցնում ինչպես կարդալ և գրել, ու տարիներ խոսել սովորելու համար։ Բայց լսելու մասին ինչ կասես։ Ինչ պատրաստվածություն դու ունես, որ քեզ ռեալ լսելու ուրիշի ապրելաոճը խորը հասկանալու փորձառություն է տալիս։ Հավանաբար ոչ, ճիշտ եմ։ Եթե դու նման ես մեծամասնությանը, դու հավանաբար սկզբում ուզում ես հասկացված լինել; դու ուզում ես քո տեսակետը անց կացնել։ Այդպես անելով դու կարող ես խոսակցին ամբողջովին անտեսել, ձև անելով, թե լսում ես ունկնդրել միայն որոշակի ընտրովի հատվածների կամ ուշադիր կենտրոնանալ միայն արտասանված բառերին և կորցնել իմաստը ամբողջությամբ։ Ինչու՞ է այդպես ստացվում։ Որովհետև մարդկանց մեծամասնությունը լսում են պատասխանելու, այլ ոչ հասկանալու մտադրությամբ։ Դու լսում ես ինքդ քեզ ասես մտքումդ պատրաստում ես թե ի՞նչ պետք է ասես, ի՞նչ հարցեր պետք է տաս և այլն։ Դու մաղում ես այն ամենը, ինչ լսել ես քո կյանքի ընթացքում, քո կոորդինատական համակարգով։ Դու ընտրում ես այն, ինչ ուզում ես լսել համապատասխանեցնելով քո ինքնակենսագրությանը։ Փորձիր լսել դիմացինի "կաշվի մեջ մտնելով"։

  • Սովորույթ 6. «Synergize» կրեատիվ համագործակցություն։

Կարճ նկարագրություն՝ Այս սկզբունքը հիմնված է «երկու խելքը ավելի լավ է, քան մեկը» ժողովրդական իմաստության վրա։ «Synergize» ստեղծագործ համագործակցության սովորույթն է։

Պարզ ասած՝ սիներջայզել նշանակում է “երկու խելքը ավելի լավ է, քան մեկը։” Սիներգիան ստեղծագործ համագործակցելու սովորույթն է։ Դա թիմային աշխատանք է, լայն աշխարհայացք, և հին պրոբլեմներին նոր լուծումներ գտնելու քաջություն։ Դա հենց ինքն իրեն չի կատարվում։ Դա պրոցես է, որ մարդիկ իրենց անձնական ողջ փորձն ու գիտելիքներն են դնում սեղանին։ Միասին նրանք շատ ավելի լավ արդյունք կստանան, քան առանձին։ Սիներջայզը մեզ հնարավորություն է տալիս միասին հայտնագործել այն ինչ շատ քիչ հավանական է, որ ինքներս հայտնագործեինք։ Դա այն է, որ ամբողջը ավելին է քան մասերի գումարը։ Մեկ գումարած մեկ հավասար է երեքի, կամ վեցի, կամ վաթսունի՝ ինչպես կուզես։ Երբ մարդիկ սկսում են միմյանց հետ շփվել անկեղծ և նրանք բաց են փոխադարձ ազդեցության համար, նրանք նոր իմացություն են ստանում։ Հենց տարբերությունների պատճառով նոր հայտնագործություններ անելու հնարավորությունները աճում են էքսպոնենցիալով։ Արժևորել տարբերությունները՝ ահա թե ինչն է իրոք շարժում սիներջայզը։ Դու իրոք արժևորում ես մարդկանց մտավոր, էմոցիոնալ և հոգեբանական տարբերությունները։ Կամ դու ուզում ես, որ բոլորը հենց քեզ հետ համամիտ լինեն, այսպիսով մենակ էլ կարող ես գլուխ հանել։ Շատ մարդիկ շփոթում են համաձայնությունը հարմոնիայի, նմանությունը բացառիկության հետ։ Տարբերությունները կարող են դիտարկվել որպես հզորություն այլ ոչ թուլություն։ Նրանք կյանքին համ ու հոտ են տալիս։

  • Սովորույթ 7. «Սղոցը սրել»։

Կարճ նկարագրություն՝ Սղոցը սրել նշանակում է պահպանել և զարգացնել ունեցած ամենագնահատելին։ Սթիվեն Քովիի համար այս սկզբունքը նշանակում է կյանքի չորս բնագավառներում ունենալ ինքնավերականգնման հավասարակշռված ծրագիր՝ ֆիզիկական, սոցիալ/էմոցիոնալ, մտավոր և հոգեկան։

Սղոցը սրել նշանակում է պահպանել և զարգացնել ամենաանգնահատելին որ դու ունես։ Դա նշանակում է քո կյանքի չորս բնագավառներում ունենալ ինքնավերականգնման հավասարակշռված ծրագիր՝ ֆիզիկական, սոցիալ/էմոցիոնալ, մտավոր և հոգեկան։ Ակտիվության որոշակի օրինակներ՝

  • ֆիզիկական. օգտակար սնունդ, մարզում և հանգիստ
  • սոցիալ/էմոցիոնալ ուրիշների հետ սոցիալ և արժեքավոր կապեր ստեղծել
  • մտավոր սովորել, կարդալ, գրել և սովորեցնել
  • հոգեկան բնության գրկում ժամանակ անցկացնել, հոգեկան սնունդ՝ երաժշտություն, արվեստ, աղոթք կամ ծես վայելելով

Երբ դու քեզ վերականգնում ես այս չորս բնագավառներից յուրաքանչյուրում, դու զարգացում և փոփոխություն ես ստեղծում քո կյանքում։ Սղոցը սրելը քեզ թարմ է պահում, հետևաբար դու կարող ես շարունակել կիրառել մյուս վեց սովորույթները։ Դու բարձրացրիր քո ունակությունները քեզ շրջապատող մարտահրավերները հաղթահարելու համար։ Առանց այս վերականգնման մարմինը թուլանում է, միտքը կարծրանում, էմոցիաները կոպտանում, հոգին անզգայանում, անձը էգոիստանում։ Այնքան էլ գեղեցիկ տեսարան չի, այդպես չէ։ Լավ զգալը հենց միանգամից չի լինում։ Կյանքը հավասարակշռված ապրել նշանակում է անհրաժեշտ ժամանակ հատկացնել ուժերի վերականգնման համար։ Ձեր գործն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bill Gordon: "A Closer Look At Stephen Covey And His 7 Habits" Apologetics Index, retrieved 23 December 2007
  2. Gandel, Stephen (Aug. 09, 2011). «The 7 Habits Of Highly Effective People (1989), by Stephen R. Covey in The 25 Most Influential Business Management Books». Time. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  3. Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջ 552. ISBN 978-9939-75-217-4.
  4. «The Seven Habits of Highly Effective People (review)». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են