Ամբերդ (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Այս հոդվածը գյուղի մասին մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամբերդ (այլ կիրառումներ)։

Ամբերդ (նախկին անվանումը՝ Ֆրանգանոց), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի շրջանում։ Տեղակայված է Արագածի հարավային փեշերին՝ մարզկենտրոնից 26 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 947 մ բարձրության վրա։ Ամբերդ է վերանվանվել 1978 թվականի հունվարի 25-ին։

Գյուղ
Ամբերդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի շրջան
ԳյուղապետՄանվել Բաբայան
Մակերես4.45 կմ²
ԲԾՄ880 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1412[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունամբերդցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս1114
Ամբերդ (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Ամբերդ (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ամբերդի մշտական բնակչությունը կազմել է 1412, առկա բնակչությունը՝ 1278 մարդ[1] բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2]։

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 176 391[3] 682 685 768 984 1019 1268[4] 1363 1412[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

Պատմական կառույցներ խմբագրել

Գյուղի արևելյան կողմում են գտնվում Սուրբ Թովմաս եկեղեցու ավերակները։ Ունի հին գերեզմանոց, 17 զարդաքանդակ գերեզմանաքարերով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 16» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 804

Արտաքին հղումներ խմբագրել