Ամարո (իտալ.՝ amaro` «դառը» բառից)՝ խոտաբուսային լիկյոր, թնդություն՝ 16-35 %: Իտալիայում հայտնի դիժեստիվներից է։ Ստանում են խոտաբույսերը կակղեցնելով (թրջոց դնել) տարբեր խոտաբույսերից, որոնց թիվը հաշվարկվում է տասնյակներով։ Գերմանախոս երկրներում ամարոն համապատասխանում է քաղցր կրաուտերլիկյոր կամ դառը բիթեր։

Ամարոն շշերում

Ամարոյի ավելի հայտնի տեսակները (Amaro Averna, Amaro Lucano, Amaro Montenegro, Ramazzotti) թողարկվել են արդյունաբերական արտադրություն 19-րդ դարի երկրորդ կեսին։ Շատ արտադրողներ պնդում են, որ ամարոն պատրաստվում է այս կամ այն վանքի հին բաղադրատոմսով։

Ամարոն թրմեցված է նշի կամ ծիրանի կորիզների հիման վրա անվանում են ամարետո (իտալ.՝ amaretto — «դառնավուն»)։ Ամարոյի ավելի փափուկ տեսակներն անվանում են վերմուտ, ամենա դառն ամարոն՝ ֆերնետ։

Աղբյուրներ

խմբագրել