«Ամառվա վերջին» (ռուս.՝ «На исходе лета»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռուբեն Մուրադյանը։

Ամառվա վերջին
ռուս.՝ На исходе лета
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌուբեն Մուրադյան
ԴերակատարներԼեոնիդ Օբոլենսկի
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն

Սյուժե խմբագրել

Գրականության նախկին ուսուցիչ Անդրեյ Աֆանասևիչ Վեդենեևն արդեն 80 տարեկան է։ Նա հնագույն ժամացույցների մեծ գիտակ է և նրա հավաքածուում, որը նա հավաքել է իր ողջ կյանքի ընթացքում, կա ամեն ինչ՝ ձեռքի և գրպանի ժամացույցներից մինչև պատի և հատակին դրվող ժամացույցներ։ Որդին ծերունուն և նրա հավաքածուն տեղափոխում է մի փոքր գավառական քաղաք։ Բայց այստեղ Անդրեյ Աֆանասևչը ոչ ոքի պետք չէ, և որդին սկսում է մտածել հորը ծերանոց հանձնելու և նրա հավաքածուն վաճառելու մասին։ Սակայն պարզվում է, որ պապի ճակատագրի նկատմամբ անտարբեր չեն երկու մարդ՝ նրա թոռը և երիտասարդ բուժքույրը՝ նրա ընկերուհին։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Գունավոր, հնչուն

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • Լեոնիդ Օբոլենսկին ստացել է «Մոնտե Կառլոյի ոսկե պսակ» մրցանակը տղամարդու լավագույն դերակատարման համար[1]։

Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել

  • Ֆիլմում հնչում են Ֆ․ Տյուտչևի, Ա. Ֆետի, Ե․ Բարատինսկու բանաստեղծությունները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1] Արխիվացված 2011-11-27 Wayback Machine Леонид Оболенский на сайте «Энциклопедия отечественного кино»