Աման Կուլմամեդով (դեկտեմբերի 31, 1908(1908-12-31), Askgabat District, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 22, 1977(1977-08-22), Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), թուրքմեն խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։

Աման Կուլմամեդով
Ծնվել էդեկտեմբերի 31, 1908(1908-12-31)
ԾննդավայրAskgabat District, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 22, 1977(1977-08-22) (68 տարեկան)
Մահվան վայրԱշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

1929 թվականին ավարտել է Թուրքմենական դրամատիկական ստուդիան և ընդունվել առաջին ազգային դրամատիկական թատրոն (այժմ՝ Աշխաբադի Մոլլանեպեսի անվան թուրքմենական դրամայի թատրոն)։ Ստեղծել է մոնումենտալ, դրամատիկական ռեալիստական կերպարներ՝ Մահտումկուլի (Քերբաբաևի «Մահտումկուլի»), Ալլան (Մուխտարովի «Ալլանի ընտանիքը», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»)։ Կուլմամեդովի երգիծական դերակատարումներից են՝ Յուսովը (Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Իվան Գոռլովը (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 5