Ամանդա Լուիզա Կրետց Լամեշ (հայտնի է որպես Ամանդա, մարտի 24, 1985(1985-03-24), Ֆրանսիական Ալպեր), ֆրանսիական արմատներով շվեդ երգչուհի։

Ամանդա
Ծնվել էմարտի 24, 1985(1985-03-24) (39 տարեկան)
Ֆրանսիական Ալպեր
Երկիր Ֆրանսիա և  Շվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլMaverick?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալպերում։ Սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ այն բանից հետո, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Թաբի՝ Շվեդիա։ Տասը տարեկանում նրա տաղանդը նկատել է երգահան Անդերսա Բագգեի կինը, ով արդյունքում դարձավ նրա երգերից մեկի հեղինակը[1]։ Ամանդայի երգերի պրոդյուսերությամբ զբաղվել է «Murlyn Songs» ստուդիան[1][2]։

Ամանդան դարձել է ամենաերիտասարդ փոփ երգչուհին Մադոննայի Maverick Records լեյբլում։ Նրա պրոֆեսիոնալ առաջնելույթը կայացավ «You Don’t Stand a Chance» երգով, որն ընդգրկվեց «Երեխաները Փարիզում» մուլտֆիլմի սաունդթրեքում։ 2001 թվականին Լամեշը ձայնագրեց և թողարկեց իր առաջին՝ Everybody Doesn’t ալբոմը[3][4]։ Ալբոմի համանուն երգը՝ «Everybody Doesn’t»-ը, Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրեց 81-րդ հորիզոնականը[5]։ Թողարկումից առաջ նրա սինգլը ներառվեց քաղաքի 40 ռադիոկայանների ցանկի մեջ դրա առաջխաղացման համար[1][6]։

Ամանդայի փոքր քույրը՝ Անաիս Լամեշը, նույնպես երգչուհի է և եղել է աղջիկների Play փոփ-խմբի անդամ, որը վաճառեց իր ալբոմի մեկ միլիոնից ավելի օրինակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Williamson, Nigel (2001 թ․ ապրիլի 28). «Global Music Pulse». BILLBOARD.
  2. Lofthus, Kai R.; Jeffrey De Hart (2001 թ․ մայիսի 12). «Sweden At Crossroads, Even As It Fills The Global Jukebox». Billboard.
  3. Kaufman, Joanne; Charaipotra, Sona; Novak, Ralph (2001). «Picks and Pans Main: Song». People Magazine. 55 (24): 40. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  4. http://www.allmusic.com/artist/amanda-mn0000014972/biography
  5. «Everybody Doesn't - Amanda». Hot 100. Billboard. 2001 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից մարտի 23, 2010-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  6. Lofthus, Kai R.; Brian Garrity (2001 թ․ հունիսի 16). «UMG Finances Swedish Label». Billboard.