Ամանդա Շուլ
Ամանդա Շուլ (անգլ.՝ Amanda Schull օգոստոսի 26, 1978[1], Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պրոֆեսիոնալ բալետի նախկին պարուհի։
Ամանդա Շուլ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1978[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Հոնոլուլու, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ինդիանայի համալսարան, San Francisco Ballet School? և Փունահոու դպրոց |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Amanda Schull Վիքիպահեստում |
Կյանք և կարիերա խմբագրել
Շուլը ծնվել է Հոնոլուլուում և ընդունվել է Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանում, որպեսզի ուսումնասիրի բալետի պարուհու մասնագիտությունը։ 1999 թվականին նա միացել է Սան Ֆրանցիսկոյի բալետի խմբին, իսկ 2000 թվականին ուսումնառության շրջանում, նա «Ավանսցենա» կինոֆիլմում խաղացել է գլխավոր դեր[2]։ Մինչև 2006 թվականը աշխատել է որպես բալետի պարուհի, իսկ հետո հեռացել է թատերախմբից, որպեսզի սկսի հեռուստատեսային դերասանուհու կարիերան[3]։
2008 թվականից սկսած՝ Շուլն սկսել է աշխատել որպես հեռուստատեսային դերասանուհի՝ հայտնվելով այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Դետեկտիվ Ռաշ», «Ոսկորներ», «Երկուսուկես մարդը»։ Նա գլխավոր դերեր է խաղացել Lifetime հեռուստաալիքի «Պատերազմներ կանանց հանրակացարանում», «Երևակայական ընկեր» և «Որս լաբիրինթոսում» ֆիլմերում, ինչպես նաև երկրորդական դերեր է ստացել «Մեկ ծառի բլուրը» և «Հմայիչ խաբեբաները» սերիալներում։ 2013-2019 թվականներին USA Network-ի «Suits» սերիալում խաղացել է Քաթրին Բենեթի դերը[4]։ 2015 թվականին նա սկսել է նկարահանվել Syfy-ի «12 կապիկ» սերիալում, որը հիմնված էր 1995 թվականի համանուն ֆիլմի վրա։
Անձնական կյանք խմբագրել
2011 թվականի մայիսի 28-ից Շուլն ամուսնացած է Ջորջ Ուիլսոնի հետ։ Ամուսիններն ունեցել են որդի՝ Ջորջ Փաթերսոն Ուիլսոն 6-րդը[5]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմեր խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2000 | Կենտրոնական տեսարան | Center Stage | Ջոդի Սոյեր | |
2007 | Կանայք բարձունքում | Women on Top | Բեքա Քինգ | |
2009 | Մաոյի վերջին պարողը | Mao’s Last Dancer | Էլիզաբեթ Մաքի | |
2009 | Պատերազմներ կանանց հանրակացարանում | Sorority Wars | Գվեն | Lifetime-ի հեռուստաֆիլմ |
2011 | Ջ․ Էդգար | J. Edgar | Անիտա Քոլբի | |
2012 | Երևակայական ընկեր | Imaginary Friend | Բրիտանի | Lifetime-ի հեռուստաֆիլմ |
2013 | Որս լաբիրինթոսում | Hunt for the Labyrinth Killer | Անդերսոն Շելբի | Lifetime-ի հեռուստաֆիլմ |
2013 | Պայմանավորվածություն | The Arrangement | Մելոդի | |
2014 | Դավաճանը | Betrayed | Ջուլի | |
2016 | Ես զայրացած եմ | I Am Wrath | Էբի | |
2017 | Սատանայի կամուրջ | Devil’s Gate | Գործակալ Ֆրենսիս |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2008 | Հավաքարարը | The Cleaner | Էյլին | Էպիզոդ 1 |
2008 | Դետեկտիվ Ռաշ | Cold Case | Էլի | Էպիզոդ 1 |
2008 | Խաբիր ինձ | Lie to Me | Ֆիբի Հեդլինգ | Էպիզոդ 1 |
2010 | Ոսկորներ | Bones | Նեվիա Լարկին | Էպիզոդ 1 |
2009—2010 | Մեկ ծառի բլուրը | One Tree Hill | Սառա Էվանս/Քեթի Ռայան | Երկրորդական դեր, էպիզոդ 12 |
2011 | Կասլ | Castle | Ջոյ | Էպիզոդ 1 |
2012 | Երկուսուկես մարդ | Two and a Half Men | Ալիսյա | Էպիզոդ 1 |
2012 | Պայծառատեսը | Psych | Թեա Սամերս / Դալյա Թաուն | Էպիզոդ 1 |
2012 | Գրիմ | Grimm | Լյուսինդա Ջարվիս | Էպիզոդ 1 |
2012 | Մենտալիստը | The Mentalist | Վիկտոր Մարսի | Էպիզոդ 1 |
2012 | Վեգաս | Vegas | Քերոլ Ռեյես | Էպիզոդ 1 |
2010—2013 | Հմայիչ խաբեբաները | Pretty Little Liars | Մերեդիթ Սորենսոն | Երկրորդական դեր, էպիզոդ 7 |
2013 | Նիկիտա | Nikita | Նաոմի | Էպիզոդ 1 |
2013—2019 | Suits | Suits | Քաթրին Բենեթ | Երկրորդական դեր, հետագայում կանոնավոր |
2014 | Արվարձան | Suburgatory | Լինդա | Էպիզոդ 1 |
2015 | 12 կապիկ | 12 Monkeys | Կասանդրա Ռայլի | Կանոնավոր դեր |
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Center Stage (2000)». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Amanda Schull Biography». Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Lesley Goldberg (5 сентября 2012). «'Suits': 'Center Stage' Star Books Ambitious Recurring Role (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Suits Actress Amanda Schull Welcomes Son George Paterson VI: 'We Are Thrilled'
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդա Շուլ» հոդվածին։ |