Ամադու Ամպատե Բա (1901[1][2], Bandiagara, Mopti Region, Մալի[2][3] - մայիսի 15, 1991(1991-05-15)[4][3][5], Աբիջան, Կոտ դ'Իվուար[6]), մալիացի գրող և ազգագրագետ։

Ամադու Ամպատե Բա
Ծնվել է1901[1][2]
ԾննդավայրBandiagara, Mopti Region, Մալի[2][3]
Մահացել էմայիսի 15, 1991(1991-05-15)[4][3][5]
Մահվան վայրԱբիջան, Կոտ դ'Իվուար[6]
Քաղաքացիություն Մալի[3]
ԵրկերThe Strange Destiny of Wangrin?[7][8]
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, մարդաբան, ազգագրագետ, բանաստեղծ, պատմաբան և վիպասան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրտաքին գիտությունների ակադեմիա
ԵրեխաներJeanna Hampâté Bâ?[10]
 Amadou Hampâté Bâ Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է արիստոկրատ Ֆուլբե ընտանիքում։ Հոր մահից հետո որդեգրվել է իր մոր երկրորդ ամուսնու կողմից, ով պատկանում էր թուքուլյորական ժողովրդին։ Նրա կրթության սկիզբը եղել է Ղուրանի հետազոտումը հայտնի մալիական սուֆիզմի Տերնո Բոկարի ղեկավարությամբ, հետո սովորել է ֆրանսիական Բանդիագարե և Ջեննե դպրոցներում։ 1915 թվականին փախել է դպրոցից և Քաթիում միավորվել մոր հետ, որտեղ շարունակել է իր կրթությունը։

1921 թվականին նա հրաժարվեց ընդունվել Գորե կղզու ավագ դպրոց, և որպես պատիժ, նահանգապետը նրան նշանակեց Ուագադուգուի ցածր պաշտոնում։ 1922 թվականից 1932 թվականին Բան Վերին Վոլտայում գաղութային վարչակազմի ստորին աստիճաններում զբ աղեցրել է տարբեր պաշտոններ, 1932 թվականից մինչև 1942 թվականը ծառայել է Բամակոյում։ 1933 թվականին նա վեց ամիս արձակուրդ է վերցրել, որպեսզի այցելի իր առաջին ուսուցչին՝ Տերնո Բոկարային։

1942 թվականին Բան ընդունվել է աշխատանքի սև Աֆրիկայի Ֆրանսիական համալսարանում՝ շնորհիվ նրա ղեկավար Թեոդոր Մոնրոյի։ Այնտեղ անցկացրել է էթնոլոգիական հետազոտություններ և զբաղվել է ազգային ավանդույթներ սովորելով։ Իր հետազոտությունները անցկացրել է 15 տարվա ընթացքում, աշխատանքների արդյունքը Ֆուլ կայսրության համար կատարաշ գործն էր։ 1951 թվականին ստացել է դրամաշնորհ ՅՈՒՆԵՍԿՕ-ից` հետագա հետազոտությունների համար, որը թույլ տվեց նրան մեկնել Փարիզ և հանդիպել աշխարհի առաջատար աֆրիկացիների հետ։

Մալիի անկախություն ձեռք բերելուց հետո 1960 թվականին Բան հիմնել է Բամակոյի հումանիտար գիտությունների համալսարանը և մի քանի անգամ ներկայացրել է իր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր գիտաժողովներում։ 1962 թվականին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, 1966 թվականին մասնակցել է աֆրիկյան լեզուների միասնական տառադարձության համակարգի մշակմանը։

Բան 1970 թվականին լքեց գործադիր խորհուրդը և կյանքի մնացած մասը նվիրվեց հետագա ուսումնասիրություններին և գրքեր գրելուն։ 1971 թվականին տեղափոխվեց Մարկորի, Աբիջան արվարձան[11], որտեղ զբաղվում էր իր կողմից հավաքված Արևմտյան Աֆրիկայի ժողովուրդների բանավոր ստեղծագործության հսկայական քանակությամբ գրառումների դասակարգմամբ, ինչպես նաև գրեց հուշագրություններ, որոնք հրատարակվել են հետամահու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.universalis.fr/encyclopedie/amadou-hampate-ba/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.presenceafricaine.com/73_hampate-ba-amadou
  4. 4,0 4,1 4,2 https://dicocitations.lemonde.fr/biographie/780/Amadou_Hampate_Ba.php
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 https://www.fratmat.info/index.php/culture/commemoration-amadou-hampate-ba-28-ans-que-la-grande-bibliotheque-a-brule
  7. http://www.littafcar.org/auteurs/75/ba-amadou-hampate
  8. https://www.onelittleangel.com/sagesse/citations/amadou-hampate-ba.asp
  9. http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
  10. aflit
  11. Hawkins, Peter. «Amadou Hampaté Ba». French Literature Companion. Answers.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամադու Ամպատե Բա» հոդվածին։