Աճպարար (մուլտֆիլմ)

մուլտֆիլմ

«Աճպարար» (անգլ.՝ The Illusionist, ֆր.՝ L'Illusionniste), Սիլվեն Շոմեի երկրորդ լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը թողարկվել է 2010 թվականին[17]։ Մուլտֆիլմը նկարահանվել է մուլտիպլիկատորների միջազգային Django Films խմբի էդինբուրգյան կինոստուդիայում։ Մուլտֆիլմի բյուջեն գնահատվել է մոտ 11 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ ֆինանսավորումը տրամադրել է Pathe Pictures ընկերությունը[18]։ Ֆիլմը նվիրված է սցենարիստի դստեր՝ Սոֆի Տատիշչևի հիշատակին։

Աճպարար
ֆր.՝ L'Illusionniste
անգլ.՝ The Illusionist
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրդրամա[1][2][3][…], պատմություն հասունացման մասին և կինոկատակերգություն[4][5][6]
Գործողության վայրԷդինբուրգ[7]
ՌեժիսորՍիլվեն Շոմե[8][3][9][…]
ՍցենարիստՍիլվեն Շոմե և Jacques Tati?
ՀնչյունավորումTom Urie?, Raymond Mearns?, Eilidh Rankin?[10] և Ժան-Կլոդ Դոնդա[11][10][12][…]
Գործադիր պրոդյուսերՋեք Էբերտս և Ֆիլիպ Կարկասոն
ԵրաժշտությունՍիլվեն Շոմե
ԽմբագիրՍիլվեն Շոմե
Երկիր Ֆրանսիա,  Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ԸնկերությունPathé, Django Films? և Ciné B?[13]
ԴիստրիբյուտորWarner Bros.
Տևողություն80 րոպե
Թվականփետրվարի 16, 2010[14]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար, «Կինոքննադատների ընտրություն» մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում, «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի հանար, Արբանյակ մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում, Սեզար մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համաւր և Եվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[15]
Պարգևներ
Բյուջե11 000 000 £
sonyclassics.com/theillusionist

Սյուժե խմբագրել

Աճպարարությունը բեմարվեստի չափազանց հազվադեպ և «սպառվող» տեսակներից է։ Գլխավոր հերոսի՝ Տատիշչև ազգանունով ֆրանսիացու տաղանդը սկսում է մարել բազմաթիվ ռոք աստղերի լույսի ներքո, և այժմ գլխավոր հերոսը ստիպված է հանդես գալ կիսալքված թատրոններում, քաղաքային այգիներում, կասկածելի սրճարաններում։ Եվ ահա մի անգամ Շոտլանդիայի արևմուտքում գտնվող գյուղական գարեջրատներից մեկում աճպարարը հանդիպում է Էլիս անունով մի աղջկա։ Մաքրություն անելով աճպարարի սենյակի կողքին՝ աղջիկը օճառի մի փոքր կտոր է գցում, որը վերցնում է աճպարարը և վերադարձնում է որպես օճառի արդեն ավելի մեծ, նոր կտոր։ Նկատելով, որ աղջկա կոշիկներն արդեն անպիտան են, աճպարարը նրա համար գնում է մի զույգ հողաթափ։ Իսկ որպեսզի աղջիկը իրեն պարտական չզգա, ձևացնում է՝ իբր կոշիկի տուփը հայտնվում է հենց այնպես, ուղղակի թաշկինակի միջից։ Էլիսը, որպես շնորհակալություն, լվանալու է վերցնում «հրաշագործի» բոլոր վերնաշապիկները, չնայած նա աշխատում է բացատրել, որ աղջիկը պարտավոր չէ դա անել։

Գյուղի բնակիչները ընդհանրապես նման չեն լինում քաղաքաբնակներին. լինելով ավելի միամիտ՝ նրանք հավասարապես զարմանում են թե՛ աճպարարի հնարքներից, թե՛ էլեկտրականությունից (դեպքերը զարգանում են կղզ էլեկտրաֆիկացնելուն նվիրված տոնակատարության ժամանակ)։ Էլիսը կարծում է, որ նրա հնարքները ամենաիրական հրաշքներն են, բայց այն պատճառով, որ նա խոսում էր անգլերեն, չի հաջողվում բացատրել այդ։

Աղջիկը Աճպարարի հետևից թաքուն գնում է Էդինբուրգ։ Սակայն լաստի վրա պարզվում է, որ նա տոմս չունի։ Եվ Աճպարարը կրկին «կախարդական» ձևով փրկում է նրան։ Էդինբուրգում նրանք հանգրվանում են թատերական հյուրանոցում։ Աճպարարը փոքր պայմանագիր է ունենում արտահաստիքային թատրոնի հետ, բայց գումարը հազիվ է բավականացնում, որ գնեն ամենաանհրաժեշտը։ Էլիսը սկսում է տնօրինել Աճպարարի տնտեսությունը։

Երևում է, որ նա այժմ համարում էր, որ ամեն մի հաջող գործ իր ընկերոջ «կախարդական միջամտություն» հետևանքն է։ Աճպարարը շատ ուրախ է, որ աղջիկն իրեն ոգևորում է, ընդ որում, որ Էլիսը բարի սիրտ ուներ։ Նա աղջկան նվիրում է տարբեր շքեղ նվերներ, որոնք նա ստանում էր «ոչ մի տեղից»։ Ամեն կերպ աշխատելով չհիասթափեցնել իր Էլիսին՝ հրաշագործը ոչ մի կերպ չի կարողանում ասել նրան, որ իրականում կախարդանք չկա, որ ծախսում է փողը՝ նրան մատուցելով այն, ինչ տեսնում է խանութի ցուցափեղկերին։ Փողը ծայրահեղ ձևով չէր հերիքում, և հրաշագործը տեղավորվում է գիշերային աշխատանքի՝ թաքուն հեռանալով, երբ աղջիկը քնած էր։

Աստիճանաբար Էլիսը փոխվում է։ Գյուղական միամիտ աղջկանից նա վերածվում է քաղաքի նորաոճ աղջկա։ Մտածելով, որ «հրաշագործը» ամեն դեպքում «օդից» վերցնում է այն, ինչ ուզում է, նա ընդունակ չի լինում գնահատել այն զոհաբերությունները, որոնց հանուն իրեն գնում էր ծեր մարդը։ Նույնիսկ հյուրանոցի հարևանների համար նա ավելին էր ցանկանում։ Բայց Էդինբուրգին էլ է հասնում էստրադայի մոդայիկ ալիքը։ Ծաղրածուները, ակրոբատները, հրաշագործները, աճպարարները արագորեն կորցնում էին իրենց ճանաչումը և մեկը մյուսի հետևից հայտնվում են փողոցում։ Աճպարարը չի խուսափում ոչ մի աշխատանքից, լինի դա ներկարարություն, ավտոմեքենաների լվացում թե խանութի ցուցափեղկից աճպարարություն։

Երբ Էլիսը դառնում է չափահաս, սիրահարվում է։ Հասկանալով դա՝ աճպարարը որոշում է թողնել նրան։ Հրաշագործը հիմա ոչ մեկի առջև չէր ձևացնում։ Հեռանալիս նա աղջկա համար հրաժեշտի նամակ է թողնում, որտեղ խոշոր տառերով գրված էր այն, որ ինքը այդքան ժամանակ փորձում էր ասել. «Հրաշագործներ չկան» (Magicians do not exist): Կեղծիքի քողը պատռվում է, և հիմա Աճպարարը շարունակում է ապրել իր նախկին թափառական կյանքով...

Ֆիլմի վերջում աճպարարը գնում է նոր վայր։ Նրա հետ նույն կուպեով գնում է մայր փոքրիկ աղջկա հետ։ Աճպարարը տեսնում է, թե ինչպես է աղջիկը նկարում և վայր գցում մատիտը։ Աճպարարը երկար, նոր մատիտ էր թաքցնում ձեռքերի մեջ, ապա վերցնում է աղջկա մատիտը, որպեսզի աղջկան աճպարարություն ցույց տա, թե ինչպես փոքրիկ մատիտը դարձավ նոր։ Բայց վերջին րոպեին նրան է վերադարձնում փոքրիկ մատիտը։

Ստեղծման պատմություն խմբագրել

Մուլտֆիլմի հիմքում ընկած է ֆրանսիացի միմ, դերասան և ռեժիսոր Ժակ Տատի սցենարը՝ որպես անձնական նամակ ուղղված իր մեծ աղջկան (այժմ՝ հանգուցյալ)։ Համագործակցել է հայտնի սցենարիստ Ժան Կլոդ Կարյերի հետ «Իմ հորեղբայրը» և «Զվարճանքի ժամանակը» ֆիլմերում։ Սցենարը Շոմեին տվել է Տատիի փոքր աղջիկը՝ Սոֆի Տատիշչևը, երբ Շոմեն խնդրել է օգտագործել Տատիի «Տոնական օր» ֆիլմի կադրերից մեկը իր «Եռյակը Բելվիվից» մուլտֆիլմում։ Տատիշչևը առաջարկել է դրանից մուլտֆիլմ ստեղծել, քանի որ նա չէր ցանկանա, որ իր հոր դերը դերասան խաղար։

Մուլտֆիլմի գլխավոր հերոսը հանդիսանում էր Տատիի մուլտիպլիկացիոն տարբերակը, որի անիմացիայով անձամբ զբաղվել է Շոմեն։ Սյուժեն պտտվում է աճպարարի անհաջողությունների շուրջ, որն ընկնում է փակ հասարակությունում և հանդիպում աղջկա, որը համոզված էր, որ նա իսկական հրաշագործ է։ Մուլտֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1950-ական թվականների վերջերին Շոտլանդիայում։

Մուլտֆիլմի առաջին կադրերը ցուցադրվել են Կաննի կինոփառատոնում 2008 թվականին։

Առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ 2010 թվականին։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

  • 2010՝ «European Film Awards» լավագույն անիմացիոն ֆիլմ մրցանակ
  • 2010՝ Ամերիկայի կինոքննադատների ազգային խորհրդի «Spotlight Award» մրցանակ (Սիվեն Շոմե, Ժակ Տատի)
  • 2011՝ Սեզար լավագույն անիմացիոն ֆիլմի համար
  • 2011՝ առաջադրվել է «Օսկարի»՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ (Սիլվեն Շոմե)
  • 2011՝ 5 անվանակարգով առաջադրվել է «Էննի» մրցանակի՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն երաժշտություն, գործող անձանց լավագույն դիզայն։
  • 2011՝ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2010/12/24/movies/24illusion.html?ref=movies
  2. http://www.nytimes.com/2010/12/24/movies/24illusion.html?_r=0
  3. 3,0 3,1 https://www.filmaffinity.com/en/film791849.html
  4. http://www.movie-film-review.com/devtop100.asp?no=100&type=104
  5. http://www.cinemu.com/id/Movie/the-llusonst
  6. http://www.moviejones.de/filme/34366/illusionist.html
  7. L'Illusionniste, The Illusionist — 2010.
  8. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=120782.html
  9. http://www.adorocinema.com/filmes/filme-120782/
  10. 10,0 10,1 http://www.imdb.com/title/tt0775489/fullcredits
  11. http://stopklatka.pl/film/iluzjonista-2010
  12. http://www.metacritic.com/movie/the-illusionist-1969
  13. https://stardustmasterclass.com/presentation-philippe-carcassonne/
  14. Internet Movie Database — 1990.
  15. https://web.archive.org/web/20170819020223/https://www.europeanfilmacademy.org/2010.108.0.html
  16. https://web.archive.org/web/20191209171345/https://www.europeanfilmacademy.org/?id=63
  17. «Berlinale». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  18. Scotland on Sunday — Scots animation? That rings a belle Արխիվացված 2008-01-21 archive.today(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել