Աղրիչայ, գետ Ադրբեջանում, Ալազանի ձախ վտակը։ Երկարությունը 134 կմ է, ավազանը` 1810 կմ²։ Սկիզբ է առնում Մեծ Կովկասի հարավային լանջերից, 3200 մ բարձրությունից։ Հոսում է Ավթարանի հովտով։ Ընդունում է Կիշչայ, Մուրդար և այլ վտակներ։ Ջրի տարեկան միջին ծախսը 3.85 մ³/վրկ է (գետաբերանում), առավելագույնը` 41.4 մ³/վրկ, տարեկան հոսքը` 121.3 մլն. մ³։ Աղրիչայի և նրա վտակների ջրերն օգտագործվում են ոռոգման համար։

Աղրիչայ
Բնութագիր
Երկարություն134 կմ[1]
Ավազանի մակերես1810 կմ²[1]
Ջրի ծախս21,7 մ³/վ[1]
Գետաբերանի տեղակայումԱլազան
Կոորդինատներ

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 266