Աղվեսն ու գայլը (մուլտֆիլմ, 1936)

խորհրդային գունավոր տիկնիկային մուլտֆիլմ

«Աղվես և Գայլ», խորհրդային գունավոր տիկնիկային մուլտֆիլմ, որը հիմնված է ռուս ժողովրդական հեքիաթի վրա։ Նկարահանվել է 1936 թվականին Սառա Մոկիլի «Մոսֆիլմում» ստուդիայում։ Խորհրդային կինոյի առաջին ստեղծագործություններից մեկը, ստեղծվել է Պավել Մերխինի երեք գունային մեթոդով[1]։ Մուլտֆիլմը ստեղծվել է 1936 թվականին «Մոսֆիլմ» ստուդիայում և մինչև պատերազմը հաջողությամբ ցուցադրվել է ողջ երկրում[2]։

Աղվեսն ու գայլը
Лиса и Волк
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Հիմնված էThe Fox and the Wolf?
ՌեժիսորՍառա Մոկիլ
ՍցենարիստԱլեքսանդր Պտուշկո
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Պտուշկո
ԵրաժշտությունԼև Շվարց
ՕպերատորՖյոդոր Ֆիրսով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄոսֆիլմ
Տևողություն18 րոպե
Թվական1936

Սյուժե

խմբագրել

Աղվեսը խորամանկությամբ տատիկից ու պապիկից գողանում է կարկանդակը։ Այն փոխում է հովվի ցլիկի հետ և լծում է ինքնաշեն սայլակը։ Ճանապարհին նա հանդիպում է գայլին, ով խնդրում է իրեն տանել։ Գայլը կոտրում է սայլակի անիվը և մկինչ Աղվեսը վազում է անիվի ետևից, Գայլը ուտում է ցլին։

Ձմռանը պապիկը գնում է ձկնորսության։ Աղվեսը նրանից խորամանկությամբ գողանում է ձուկը։ Երբ Գայլը Աղվեսից խնդրում է ձուկը, նա ասում է այն ինքն է որսացել և խորհուրդ է տալիս նրան՝ պոչով սառցանցքից ձուկ որսալ ։

Մուլտֆիլմի վերջաբանը չի պահպանվել։

Ստեղծողները

խմբագրել
  • Սցենարը և բեմադրողը - Ալեքսանդր Պտուշկո
  • Նկարիչ - Յու. Պոպով, Ա. Շելապուտինա, Ա. Նիկուլին
  • Կոմպոզիտոր - Լև Շվարց
  • Օպերատոր - Ֆյոդոր Ֆիրսով
  • Տիկինկավար - Վ. Լևանդովսկի, Մարիա Բենդերսկայա
  • Տիտկինկերի ձևավորում - Սառա Մոկիլ

Վերականգնում

խմբագրել

Ֆիլմը վերականգնվել է 2011 թվականին Ռուսաստանի Գոսֆիլմֆոնդի գունային նեգատիվ-բնագրից։

Ֆիլմի վերականգնման ժամանակ պարզվեց, որ վերջին գունավոր էպիզոդը չի պահպանվել։ Չհաջողվեց գնտել անգամ սև-սպիտակ պատճենը, բայց պահպանվել էին ձայնագրվածքն ու մոնտաժային թերթը։ Այս ձեռքբերումների շնորհիվ վերականգնման աշխատանքներով զբաղվող մասնագետները վերականգնեցին գունավոր տարբերակը և հեքիաթը համարյա հասցրին ավարտին[2]։

«Սպիտակ սյուներ» արխիվային կինոյի 14 Փառատոն Գոսֆիլմոֆոնդում[3]։

«Սպիտակ սյուներ» արխիվային կինոյի 17 Փառատոն Գոսֆիլմոֆոնդում[4]։

Փառատոն «Սպիտակ սյուներ - 2012» արխիվային կինո Գոսֆիլմոֆոնդում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել