Աղջիկները պետք է ամուսնանան

«Աղջիկները պետք է ամուսնանան» (արաբ․՝ البنات لازم تتجوز‎‎, Al-banat lazim titgawwiz), 1973 թվականի եգիպտական ​​ֆիլմ, ռեժիսոր Ալի Ռիդի երաժշտական ​​դրամա՝ եգիպտացի հայտնի կինոաստղ Նագլյաի Ֆաթհիի մասնակցությամբ։ Ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է խորհրդային կինոթատրոններում 1970-ականների վերջին[1]։

Աղջիկները պետք է ամուսնանան
Երկիր Եգիպտոս
Ժանրդրամա
Թվական1973
Լեզուարաբերեն
ՌեժիսորAli Reda?
ԴերակատարներՆագլյա Ֆաթհի
Տևողություն117 րոպե

Սյուժե խմբագրել

Ուսանողուհի Սաֆին՝ ինժեներ Մահդիի դուստրը և երգի ուսուցիչ Ահմեդը սիրահարվել էին միմյանց։ Նրանք միասին ելւյթ են ունենում ուսանողական մյուզիքլում, որի մեղեդին գրել է ​​երաժշտական ձիրքով օժտված Ահմեդը։ Սիրահար զույգը ստիպված է լինում գաղտնի ամուսնանալ, քանի որ Սաֆիի հայրը մերժել էր Ահմեդին, երբ նա եկել է դստեր ձեռքը խնդրելու։ Երբ Սաֆիի հայրն իմանում է այս գաղտնի ամուսնության մասին, նա դստերը դուրս է հանում տնից և մերժում նրան ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Ստիպված լինելով ապրել միայն ուսուցչի չնչին աշխատավարձով՝ երիտասարդ սիրահարները ապրում են չքավորության մեջ, և գումարը միայն սննդի համար էր բավարարում։

Այնուամենայնիվ, շուտով Ահմեդի երգերը ճանաչում են ստանում, և սկսվում է բարեկեցիկ կյանքը և բացի այդ, երիտասարդ ընտանիքում ուրախալի նորություն կար․ Սաֆին երեխայի էր սպասում։ Սաֆիի հայրը հասկացավ, որ նա չափազանց խիստ է երիտասարդների նկատմամբ, և հաշտվեց դստեր և փեսայի հետ։

Դերերում խմբագրել

  • Նագլյաի ՖաթհիՍաֆի
  • Ահմեդ Ալ-Սանբաթի — Ահմեդ
  • Ռուշդի Աբազա — ինժեներ Մահդի, Սաֆիի հայրը
  • Յուսուֆ Վահբի — Սաֆիի պապիկը
  • Մարիամ Ֆախր էդ-Դին
  • Լեյլա Համադա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В советском прокате фильм демонстрировался с 1976 года, р/у Госкино СССР № 2053/76 (до 24 февраля 1983 года) — опубликовано: «Аннотированный каталог фильмов действующего фонда: Зарубежные художественные фильмы», В/О «Союзинформкино» Гл. упр. кинофикации и кинопроката Госкино СССР, М.-1980, С. 50.

Արտաքին հղումներ խմբագրել